«05»սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե-43
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Սերմերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ- 052 - 23.08.2012 -ԳԲ -010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականի ապրիլի 6-ին (Կ-1374-06.04.2012-ԳԲ-010/0) փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծի վերաբերյալ2012 թվականի ապրիլի 17-ին մեր կողմից տրված եզրակացությունը, նկատի ունենալով, որ շրջանառության մեջ դրված նոր նախագծով որեւէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան:
2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոնններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.
2.1. Նախագծի տեքստն անհարկի չծանրաբեռնելու նպատակով առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետից, 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերից «հետեւյալ բովանդակությամբ» բառերը հանելու հարցը, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
2.2. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «1-ին կետը» եւ 3-րդ կետի «3-րդ կետում» բառերն առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «1-ին մասը» եւ «3-րդ մասում» բառերով` համապատասխանեցնելով ինչպես «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության, Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության փոփոխությունների եւ Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների եւ մաuերի համարները տեքuտից բաժանվում են միջակետով, իuկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածի ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքuտից բաժանվում են միջակետով:», այնպես էլ «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասին եւ Նախագծի 1-ին, 5-րդ եւ 6-րդ հոդվածներին:
2.3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ) կետի» եւ «գ) կետի» բառերը առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «բ. ենթակետի» եւ «գ. ենթակետի» բառերով` համապատասխանեցնելով ինչպես «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին (տես` սույն եզրակացության 2.2.-րդ կետ), այնպես էլ Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետին:
Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերում:
3. Ներկայացված Նախագծով ընդհանուր առմամբ առաջարկվում է սորտերի նկատմամբ կիրառվող սահմանափակումը վերացնել եւ վարել բույսերի սորտերի այնպիսի ցանկ, որտեղ կգրանցվեն այն սորտերը, որոնք կանցնեն տնտեսական օգտակարության փորձարկումներ, սակայն, այդ դեպքում տնտեսական օգտակարության փորձարկումների անցկացումը կկատարվի կամավորության սկզբունքով եւ կկրի զուտ տեղեկատվական բնույթ: Այսինքն, նշված ցանկում գրանցված լինելու փաստը պարտադիր բնույթ չի կրելու հանրապետություն ներկրելու համար: Արդյունքում, հանրապետություն կարող է ներկրվել ցանկացած տնտեսապես ոչ օգտակար սորտ եւ տնտեսվարողները ապահովագրված չեն լինի մեր բնակլիմայական պայմաններին չհարմարվող եւ ցածր բերքատվության սորտեր ձեռք բերելուց: Այս դեպքում բացի ֆինանսական վնասներից, մեր կարծիքով տնտեսվարողները կարող են զրկվել նաեւ սպասվելիք օգուտից (բաց թողնված օգուտ):
Թեեւ «Սերմերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում նշված է, որ օրենքը չի տարածվում գենային ինժեներիայի եղանակով ստացված եւ գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ համարվող սորտերի գրանցման, սերմերի արտադրության, վերարտադրության, հավաստագրման, փոխադրման, պահպանության, իրացման եւ օգտագործման վրա, այնուամենայնիվ, եթե այդ հարցը կարգավորող օրենք դեռեւս չունենք («Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» ՀՀ օրենքի նախագիծը գտնվում է շրջանառության մեջ) , ապա գենետիկորեն ձեւափոխված սերմերի ներմուծումն ու օգտագործումը դառնում է ռիսկային եւ չկարգավորված (ինչը վտանգավոր է ազգային անվտանգության տեսանկյունից): Այս դեպքում, խնդրահարույց է դառնում նաեւ այն հարցը, թե ինչպես կբացահայտվեն գենետիկորեն ձեւափոխված սերմերն առանց փորձարկում անցնելու, քանի որ փորձարկումները կարող են տեւել 2-3 տարի:
4. Առաջարկում ենք Նախագծի 7-րդ հոդվածի «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Ա. Քոչարյան, հեռ. 513 248
Լ. Աբովյան, հեռ. 513 458