«06»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                        ԻՎ-ե-52

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-061-30.08.2012-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Արտոնագրային վճարներիմասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումներ եւ փոփոխություններկատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան :

2. «Իրավական ակտերիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օ րենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները .

2.1. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-209-Ն» թվից առաջարկում ենք հանել «Ն » տառը , այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:

2.2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության համաձայն. «Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):», ուստի անհրաժեշտ է ապահովել «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Նախագծի շարադրանքի համապատասխանությունը: Այս կապակցությամբ անհրաժեշտ է Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետի «6-րդ, 7-րդ կետերի », 2-րդ կետի «7-րդ կետում », 2-րդ հոդվածի 1-ին կետի «2-րդ եւ 3-րդ կետերում», 2-րդ կետի «3-րդ կետում», 3-րդ եւ 4-րդ կետերի «3.1 կետի» բառերը համապատասխանաբար փոխարինել «6-րդ, 7-րդ մաս երի », «7-րդ մաս ում », «2-րդ եւ 3-րդ մասերում», «3-րդ մասում» եւ «3.1 մասի»,բառերով, իսկ Նախագծի 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հոդվածներում «Հավելված» բառից հետո լրացնել լատիներեն «N» տառը:

2.3.Նախագծի 3-րդ, 4-րդ հոդվածների եւ 7-րդ հոդվածի 2-րդ կետի «հետեւյալ խմբագրութ յամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

2.4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածի «լրացնել նոր 14-րդ կետով` նոր բովանդակությամբ.» բառերը «լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 14-րդ կետով.» բառերով փոխարինելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650

Ռ. Կազումյան, հեռ.513-650