«04»սեպտեմբերի 2012 թ.                                                                                          ԻՎ-ե-37

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումկատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-062-30.08.2012-ՏՀ-010/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրականնախաձեռնության կարգով ներկայացված «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքում լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմիցկատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան :

« Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք.

1. Նախագծի 1-ին հոդված ից հանել լատիներեն « N » տառը , այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի. « Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «3-րդ ենթակետում » բառերըփոխարինել «3-րդ կետում » բառերով` ապահովելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի եւ Նախագծի շարադրանքի համապատասխանությունը, նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին պարբերության համաձայն. «Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձեւը (տեսքը) պետք է համապատասխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձեւին (տեսքին):»:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                        Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան, հեռ.513-650

Ռ. Կազումյան, հեռ.513-650