Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-866-02.04.2010-ԱՄ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս՟տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից խնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել նոր 47.7-րդ հոդվածով, որի 1-ին մասի համաձայն` «Հատուկ նշանակության սննդամթերքի գովազդը առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման...»: Դրույթն առաջարկում ենք քննարկել, քանի որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նման համաձայնեցման պարտավորություն սահմանված չէ:

2. Նախագծի նույն հոդվածով նախատեսվում է Օրենսգիրքը լրացնել նոր 47.7-րդ հոդվածով, որը պատասխանատվություն է սահմանում «Գովազդի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների խախտման համար: Մինչդեռ, նույն Օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ արգելում են գովազդի հետ կապված որոշակի գործողություններ եւ որոնց խատման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն սահմանված չէ: Այս հարցին Վարչությունն արդեն անդրադարձել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (փաստաթղթային կոդ` Պ-758-09.11.2009-Կ-010/0) վերաբերյալ 01.12.2009թ. ներկայացրած եզրակացության մեջ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆՊԵՏ                                                     Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

21ապրիլի 2010թ.N 51

Կատարող`Իրավական փորձաքննության բաժին

Մ.Հակոբյան, հեռ. 588-659