«18» հուլիսի2011 թ                                                                                                       . ԻՎ-ե-120

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« Մարդու իմունային անբավարարության վիրուuից առաջացած հիվանդության կանխարգելման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1207-12.07.2011-ԱՄ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնու թյան կարգով ներկայացված « Մարդու իմունային անբավարարության վիրուuից առաջացած հիվանդության կանխարգելման մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետում ամրագրված Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենքներին:

Նախագծիընդունման անհրաժեշտությունը բխում է գործող օրենսդրական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից:

1. Նախագծի 1-ին հոդվածի «նախա- եւ հետթեստային» բառերը առաջարկում ենք փոխարինել «նախաթեստային եւ հետթեստային» բառերով:

2. Նախագծի 3-րդ հոդվածը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի. «Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց իրավունքները կամ ազատությունները uահմանափակող կամ պատաuխանատվություն uահմանող կամ պատաuխանատվությունը խuտացնող կամ պարտականություններ uահմանող եւ փոփոխող կամ պարտականությունների կատարման կարգ uահմանող կամ փոփոխող, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց գործունեության նկատմամբ հuկողության կամ վերահuկողության կարգ uահմանող կամ փոփոխող, ինչպեu նաեւ դրանց իրավական վիճակն այլ կերպ վատթարացնող նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը, եթե այդ նորմատիվ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեuված չէ կամ եթե uույն oրենքով ուղղակի այլ բան նախատեuված չէ:»

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերը փոխարինել«հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով, նկատի ունենալով, որ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը ՀՀ կառավարության համար նախատեսում է խորհրդատվության եւ հետազոտության իրականացման կարգ սահմանելու պարտականություն:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ս.Համբարձումյան

հեռ.513-650