«10» սեպտեմբերի 2012 թ.                                                                                             ԻՎ-ե-63

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-064-31.08.2012-ՏՀ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Հովհաննիսյանի եւ Էլինար Վարդանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Չնայած «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման եւ պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի դեկտեմբերի 5-ի օրենքի 1-ին հոդվածումնույնպես ամրագրված է « Փոքր եւ միջին ձեռնարկատիրության (այuուհետ` ՓՄՁ) ոլորտում հարաբերությունները կարգավորվում են uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով եւ իրավական ակտերով:» դրույթը, այնուամենայնիվ առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ պարբերությունը նոր հոդվածով ամրագրելու հարցը:

2.1.Նախագծով կարգավորվող հարաբերությունները, որոշակի հարցերի հետ կապված, առնչվում են տարբեր ոլորտների հետ, որոնք կարգավորված են առանձին օրենքներով եւ չնայած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Նախագծին կից ներկայացված է տեղեկանք այլ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին, այնուամենայնիվ, անհրաժեշտ է համապատասխան լրացումներ եւ փոփոխություններ կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ համապատասխան ոլորտները կարգավորող այլ օրենքներում:

Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից փոքր ու միջին ձեռնարկատիրություններին ցուցաբերվող աջակցության մեխանիզմները Նախագծում ամրագրելուն, ապա հարկ է նշել, որ ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, վերջիններս որպես պարտադիր լիազորություն առաջարկություններ են ներկայացնում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման տարեկան ծրագրում համայնքի մաuնակցության մաuին` համայնքի կարողությունից ելնելով:

2.2. Հարկ ենք համարում նշել, որ Ն ախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը հստակեցման եւ պարզաբանման կարիք ունի, քանի որ հիշյալ դրույթում ամրագրված «սուբյեկտային հատկանիշներ ունեցող» հասկացություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ, եւ եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են այնպիuի հաuկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց uահմանումները («Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերություն):

3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինեւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից կան դիտողություններ եւ առաջարկություններ, որոնք կներկայացվենաշխատանքային կարգով Նախագիծը քննարկելու ժամանակ: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող`Ա. Քոչարյան, հեռ. 513-248

Լ. Աբովյան,հեռ. 513-485