«07»սեպտեմբերի 2012 թ.                                                                                        ԻՎ-ե-54

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«2012 թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսանաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյանների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքիեւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-065-31.08.2012-ՊԻ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Ռուբեն Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «2012 թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսանաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաների դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության ու ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյանների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքիեւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ նաեւ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Ն ախագիծն իրավական տեսանկունից հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 3-րդ մասին, համաձայն որի` «Անհրաժեշտության դեպքում Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ` առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար»:

Նախագծի թե' վերնագրից, եւ թե' Նախագծում ամրագրված դրույթներից, բացառապես ենթադրվում է, որ Ժամանակավոր հանձնաժողովն ստեղծվում է ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի 3-րդ պարբերության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հովածի 1-ին մասի դրույթների պահանջների` առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար` այլ որոշակի հանցագործությունների ուսումնասիրությամբ զբաղվելու եւ դրանք իրականացնելու իրավունք տրամադրելունպատակով:

Այսպիսով, ա ռանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար` ինչպես Սահմանադրությունը, այնպես էլ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքը, որպես վերահսկողական մեխանիզմ, բացառում է « հանցագործությունների ուսումնասիրության» նպատակով հետաքննության եւ քննչական գործողություններ կատարող հանձնաժողովներ ստեղծելու հնարավորությունը:

Միջազգային փորձի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նմանօրինակ դրույթ է պարունակում Լեհաստանի Սահմանադրության 111-րդ հոդվածը, համաձայն որի. «Սեյմը կարող է ստեղծել ժամանակավոր քննչական հանձնաժողով` հետաքննելու կոնկրետ գործ, որտեղ այդ հանձնաժողովն իրավունք ունի գործին վերաբերող ցանկացած տեղեկություն ստանալ, ինչպես նաեւ հարցաքննել հրավիրված անձանց քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով [1] », իսկ Բուլղարիայի Սահմանադրության 79-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է, որ ժամանակավոր հանձնաժողովներն ընտրվում են հիմնախնդիրներն ուսումնասիրելու եւ հետաքննություն իրականացնելու նպատակով: Նշենք նաեւ, որ Գերմանիայի Սահմանադրության 44-րդ հոդվածը սահմանում է, որ Բունդեսթագը իրավունք ունի իր անդամների 1/4 առաջարկությամբ ստեղծել քննչական հանձնաժողով, իսկ Իսպանիայի Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն` քննչական հանձնաժողովներն ստեղծվում են հասարակական հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար եւ դրանց եզրակացություններն ու զեկույցներն ուղարկվում են իշխանության մարմիններին [2] :

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան, հեռ. 513 248



[1] Տես` ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ 2010թ., էջ 730

Տես` http://clin.iatp.by/constitition west-europe/poland-htm

[2] Տես` Конституции государств Европейского Союза, М. 1997. С. 388-436