«13»սեպտեմբերի 2012 թ.                                                                                               ԻՎ-ե-67

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-060-30.08.2012, 03.09.2012-ՏՀ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարձու աշխատող չունեցող անհատ ձոռնարկատերերին եւ առեւտրային կազմակերպություններին հարկային արտոնություն տրամադրելումասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթակվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

2.1. Նախագծի վերնագրում, ինչպես նաեւ Նախագծի առանձին հոդվածներում, նույն իմաստով օգտագործվում է «վարձու աշխատող չունեցող ձեռնարկատերեր եւ առեւտրային կազմակերպություններ», « անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք, վարձու աշխատող չունեցող (բացառությամբ` ընտանիքի անդամների) անհատ ձեռնարկատերեր եւ առեւտրային կազմակերպություններ» եւ « անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք, վարձու աշխատող չունեցող անհատ ձեռնարկատերեը եւ առեւտրային կազմակերպություններ» բառերը (տե՛ս Նախագծի 1-ին հոդվածը, 3-րդ հոդվածի 2-րդ մասը, 5-րդ հոդվածը եւ այլն): Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu օգտագործել միեւնույն բառերը, նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը,համաձայն որի. «Նորմատիվ իրավական ակտում միեւնույն հաuկացությունը uահմանելիu կամ միեւնույն միտքն արտահայտելիu պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:..»:

Նույնը վերաբերում է նաեւ Նախագծի 8-րդ, 9-րդ եւ 10-րդ հոդվածներում օգտագ ործված«հարկային մարմին» եւ «հարկային տեսչություն» հասկացություններին:

2.2. Առաջարկում ենք Նախագծի 4-րդ, 9-րդ եւ 12-րդ հոդվածները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով:...»:

2.3. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթը` օրենքով կարգավորման տեսանկյունից, չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Նման դրույթները ներկայացվում են նախագծի հիմնավորման մեջ: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասը հանելու հարցը: Բացի այդ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի36-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն նորմատիվ իրավական ակտի ոճը պետք է լինի իմպերատիվ -հրամայական ու պաշտոնական: Առաջարկությունն ընդունելու դեպքում համապատասխան փոփոխություն կատարել նաեւ Նախագծի 4-րդ հոդվածի վերնագրում:

2.4. Նախագծի 6-րդ եւ 7-րդ հոդվածների վերնագրերը անհրաժեշտ է համապատաuխանել հոդվածների բովանդակությանը, նկատի ունենանլով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ի մասի պահանջը, համաձայն որի. « Հոդվածների վերնագրերը պետք է համապատաuխանեն հոդվածների բովանդակությանը:»: Այսպես, ըստ Նախագծի 6-րդ հոդվածի վերնագրի պետք է սահմանվի արտոնության տրամադրման կարգ, մինչդեռ, սահմանում է հայեցողական իրավունք, իսկ ըստ Նախագծի 7-րդ հոդվածի վերնագրի պետք է սահմանվի արտոնության սահմանման կարգ, մինչդեռ, սահմանում է արտոնության առարկա կամ տեսակ:

3. Նախագծում ոչ ճիշտ եւ ոչ տեղին օգտագործված հասկացությունների եւ բառերի, ինչպես նաեւ « Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից այլ առաջարկությունները , կներկայացվեն աշխատանքային կարգով Նախագիծը քննարկելու ժամանակ : Մասնավորապես , խոսքը վերաբերում է « Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա Սարգսյան, հեռ. 513-659

Ք.. Գեովշանյան, հեռ. 513-636