«10» սեպտեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-55

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-066-04.09.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

2.1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն)» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի» բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը:»:

2.2. Նախագծի ամբողջ տեքստում «հետեւյալ խմբագրությամբ.» բառերը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650

Լ. Աբովյան, հեռ. 513-485

Հ. Սարդարյան, հեռ. 513-360