«10»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                  ԻՎ-ե-58

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-069-04.09.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում :

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Ն ախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում «նախագծեր» բառն առաջարկում ենք փոխարինել «ընդունման կամ դրանցում փոփոխություններ եւ /կամ/ լրացումներ կատարելու մասին առաջարկություններ»:

3. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում անհասկանալի է, թե ինչպես է հանձնաժողովը միջնորդելու հաշտության պայմանագրի կնքմանը եւ վերահսկելու այդ պայմանագրի պայմանների կատարումը:

Կրթության եւ աշխատանքային զբաղվածության ապահովման բնագավառներում հաշմանդամներիայլ անձանց միջեւ ծագած վեճերը լուծվում են «Վարչարարության եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի` հաշտության համաձայնագրի կնքումը կարող է կատարվել կողմերի ազատ կամահայտության հիման վրա, ընդ որում, դատարանն, ինքը ոչ թե միջնորդում է հաշտության համաձայնագրի կնքման համար, այլ պարզում է, թե արդյո՞ք կողմերը չեն ցանկանում կնքել հաշտության համաձայնագիր: Նշենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն` կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելու դեպքում դատարանի վճիռը պետք է պարունակի հաշտության համաձայնագրի բառացի շարադրանքը: Իսկ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն կատարվում է կամովին կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

4. Նախագծի 9-րդ հոդվածի 2-րդ մասից անհրաժեշտ է հանել «եթե դա վարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, եւ» բառակապակցությունը, քանի որ նախագծի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նիստը կարող է վարել նաեւ Հանձնաժողովի անդամներից տարիքով ավագը:

5. Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասից անհրաժեշտ է հանել «որի կառուցվածքը եւ թվաքանակը հաստատում է Հանձնաժողովը» բառակապակցությունը, քանի որ վերոհիշյալ դրույթն արդեն իսկ ամրագրված է Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում:

6. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

6.1. Ն ախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»:

6.2. Նախագծի վերնագրի «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

6.4. Առաջարկում ենք Նախագծի հոդվածները համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:

Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով:

Հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:...»:

7. Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքին, որի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` բյուջեի կատարման հաշվետվությունը քննարկվում եւ հաստատվում է Վերահսկիչ պալատի եզրակացության առկայությամբ: Տարեկան ծրագրերը, ըստ էության, ներառված են ՀՀ բյուջեում, եւ դրանց քննարկման ընթացակարգը նույնը պետք է լինի:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններչկան :

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                    Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ս.Համբարձումյան, հեռ. 513-650

Հ. Սարդարյան, հեռ. 513-360

Ք. Պետրոսյան,  հեռ. 513-489