«27»սեպտեմբերի 2012 թ.                                                                                             ԻՎ-ե-74

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-074-04.09.2012-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Արտադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

2. Նկատի ունենալով, որ Նախագծում բացակայում է իրավական ակտի ընդունման հիմնավորումը, այդ կերպ այն չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերության «ա)» ենթակետի պահանջին, քանի որպ ատգամավորի առաջադրած oրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից ներկայացվում է իրավական ակտի ընդունման հիմնավորումը:

3. Նախագծի 1-ին հոդվածում ամրագրված է, որ «Սույն օրենքը ՀՀ Սահմանադրության եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան սահմանում է Հայաստանի Հանրապետության արտադպրոցական կրթության ոլորտի պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, դրա իրավական, սոցիալ-տնտեսական, կազմակերպական եւ դաստիարակչական հիմքերը», միչնդեռ, իրականում «Կրթության մասին» ՀՀ օրենքի, մասնավորապես` «Արտադպրոցական դաստիարակությունը» վերտառությամբ 20-րդ հոդվածը եւ «Ուսումնական հաստատությունների տիպերը» վերտառությամբ 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը վերաբերվում են համապատասխանաբար արտադպրոցական դաստիարակությանը եւ որպես ուսումնական հաստատության տիպ` լրացուցիչ կրթությանը, այդ թվում` արտադպրոցական դաստիարակությանը:

4. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ եւ 7-րդ հոդվածները միավորելու կամ դրանք հստակեցնելու եւ տարանջատելու նպատակահարմարության հարցը, քանի որ Նախագծի 3-րդ հոդվածը վերաբերում է « «Արտադպրոցական կրթության մասին» օրենքի խնդիրներին», իսկ 7-րդ հոդվածը` «Արտադպրոցական կրթության հիմնական խնդիրներին»: Բացի այդ կան այնպիսի խնդիրներ, որոնք ներառված են եւ 3-րդ եւ 7-րդ հոդվածներում, իսկ որոշ խնդիրներ կարգավորվում են համապատասխան ոլորտները կարգավորող այլ օրենքներով:

5. Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի «գ.» կետից եւ Նախագծի ամբողջ տեսքտիցհանել «ձեռնարկությունների» բառը, ինչը նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով:

6. Անհրաժեշտ էփոխելՆախագծի VIII-րդ գլխի 1-ին մասով նախատեսված ժամկետը եւ սահմանել այլ ժամկետ, իսկ 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն համապատասխանեցնելով նաեւ Նախագծի 19-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերին: Բացի այդ առաջարկում ենք հանել 2-րդ մասը, նկատի ունենալով, որ դրա գործողությունը կարող է տարածվել միայն դրա ընդունումից հետո ծագած հրաբերությունների վրա:

7. Կարծում ենք Նախագիծը որոշակի խնդիրներ ունիՀՀ Սահմանադրության հետ, քանի որ, ըստ Նախագծի 28-րդ հոդվածի, արտադպրոցական կրթության մասին օրենսդրության խախտումը առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, մինչդեռ, ՀՀ Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի2-րդ կետի համաձայն բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատասխանատվության տեսակները, չափերը եւ պատասխանատվության ենթարկելու կարգը:

8. Նախագծում կան կրկնվող, բազմիմաստ, միանշականորեն չընկալվող բառեր եւ պարբերություններ, ինչպիսիք են «ուսումնական հաստատության դասարաններ», «ձեռնարկություններ», «մանկավարժական աշխատակիցներ», «սոցիալական մանկավարժներ» , «հաստատության սոցիալական կարիքներ», «դաս-դասարանային համակարգ», «ծնողներին փոխարինող անձինք», «պետական ատեստավորում» , «Հայաստանի քաղաքացու ցանկալի դիմանկար», «տաղանդավոր եւ հանճարեղ սաներ», «հասարակական ինքնակառավարման մարմին»,«մանկավարժական դրույթներ» եւ այլն: Նկատի ունենալով, որ դրանք օգտագործվում են առաջին անգամ, ուստի անհրաժեշտ է«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան տրվեն դրանց սահմանումները` տարընթերցումների եւ տարբեր մեկնաբանությունների տեղիք չտալու համար:

9. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

9.1. Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:»,

9.2. Նախագծի վերնագրի «Արտադպրոցական կրթության մասին» բառերն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտի վերնագիրը գրվում է մեծատառերով:»:

9.3. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համաuեռ հոդվածները(կետերը) միավորվում են գլուխներում:», մինչդեռ, Նախագծում կան գլուխներ որոնք պարունակում են ընդամենը մեկական հոդվածներ: Ավելին, «Եզրափակիչ դրույթներ» վերտառությամբ VIII-րդ գլխում բացակայում է հերթական հոդվածը եւ վերնագիրը:

9.4. Առաջարկում ենք Նախագծի ամբողջ տեքստը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի:»:

Նախագծում առկա են նաեւ հոդվածների բովանդակությանը չհամապատասխանող hոդվածների վերնագրեր, ավելորդ` միայն անհարկի հղում կատարող հոդված (տես` Նախագծի 6-րդ հոդվածը) եւ գլուխներ, այլ օրենքների հետ հակասություններ, խմբագրական եւ տեխնիկական բնույթի բազմաթիվ թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

Կարծում ենք` Նախագիծը ամբողջովինլրամշակման կարիք ունի:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ