«18»սեպտեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-71

Եզրակացություն

«Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Պ-077-06.09.2012-ՄԻ-010/0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Բաբայանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրածմիջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հարկ է նշել, որ 2011 թվականի հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Խաչիկ Հարությունյանի, Իշխան Խաչատրյանի, Գալուստ Սահակյանի, Վարդան Բոստանջյանի, Արծվիկ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է նույնանուն եւ գրեթե նույնաբովանդակ նախագիծ (փաստաթղթային կոդ` Պ-1077-24.01.2011-ՖՎ-010/0), որի վերաբերյալ 2011 թվականի փետրվարի 21-ին Վարչության կողմից ներկայացվել է առանց դիտողությունների եւ առաջարկությունների եզրակացություն:

Ներկայացված Նախագծի վերաբերյալ նույնպես դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                               Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ