« 27 »սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե- 79
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հաշվապահական հաշվառման մասին» (փաստաթղթային կոդ` Կ-085-17.09.2012-ՖՎ-010/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0851 -17.09.2012-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականի փետրվարի 1-ին (Կ-1328-01.02.2012-ՖՎ-010/0) փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված «Հաշվապահական հաշվառման մասին» Նախագծի հետ մեկտեղ 2012 թվականի սեպտեմբերի 17-ին (փաստաթղթային կոդ` Կ-085-17.09.2012-ՖՎ-010/0, Կ-0851 -17.09.2012-ՖՎ-010/0) ներկայացվել է լրամշակված տարբերակը, որը իր մեջ ներառում է նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականի փետրվարի 1-ին Կ-1328-01.02.2012-ՖՎ-010/0 փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծի վերաբերյալ 2012 թվականի փետրվարի 14-ին (ԻՎ-ե-16 ) մեր կողմից տրված եզրակացությունը փոփոխություններով:
1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
«Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
2.1. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասի, 7-րդ հոդվածի 2-րդ մասի, 9-րդ հոդվածի 3-րդ մասի հասկացությունները առաջարկվում է տանել Նախագծի Գլուխ 1 «Ընդհանուր դրույթներ»:
2.2. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Համայնքների ղեկավարների աշխատակազմերի, պետական կառավարչական հիմնարկների, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վրա սույն օրենքը տարածվում է մինչեւ նշված կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման առանձին օրենքի ընդունումը»: Նշվածը վերաբերվում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը, որի վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ է դրվել (նույնպես ՀՀ կառավարության նախաձեռնությամբ) «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» (Կ-088-20.09.2012-ՖՎ-010/0 փաստաթղթային կոդով) ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում Նախագծի2-րդ հոդվածի 2-րդ մասը կդառնա ավելորդ:
2.3. Նախագծի 3-րդ հոդվածում նշված են հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերը, որոնց թվում է Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ՀՀ տարածքում գործողության մեջ դրված ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտները: Տվյալ դեպքում, հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ ժամանակի ընթացքում կարող են կատարվել նշված ստանդարտների փոփոխություններ կամ լրացումներ, որոնք նույնպես պետք է հաստատվեն ՀՀ կառավարության որոշմամբ, ուստի առաջարկվում է հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերում ներառել նաեւ վերը նշված փոփոխությունները կամ լրացումները հաստատող ՀՀ կառավարության որոշումը:
2.4. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի «առաջին մասում», «երկրորդ մասում», 9-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերի «չորրորդ մասի», 23-րդ հոդվածի 2-րդ մասի «երկրորդ կետի» բառերը առաջարկում ենք փոխարինել համապատասխանաբար «1-ին մասում», «2-րդ մասում», «4-րդ մասի», «2-րդ կետի» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձյան որի` «Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով...»:
2.5. Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության լիազորած մարմինը» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքներում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեuված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը»:
2.6. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում խոսվում է այն մասին, թե ինչպես եւ ինչ ժամկետներում է լիազոր մարմինը հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից կատարված փոփոխությունները կամ լրացումները գործողության մեջ դնելու իրավական ակտի նախագիծը ներկայացնում ՀՀ կառավարության հաստատմանը: Այս գործընթացը ամբողջական չէ, քանի որ չի երեւում երբ պետք է ՀՀ կառավարությունը հաստատի այդ փոփոխությունները կամ լրացումները: Այն բավականին հաջող կարգավորված է գործող նույնանուն օրենքի 6.1-րդ հոդվածի 2-րդ մասում, որտեղ այդ լրացումները կամ փոփոխությունները գործողության մեջ են դրվում ֆինանսական տարվա սկիզբ համարվող տվյալ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից: Առաջարկվում է նշված գործընթացը եւս ներառել Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում:
2.7. Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք «պարտավորություն» բառը փոխարինել «պատասխանատվություն» բառով, իսկ «կազմակերպելու» բառից հետո դնել «`» (բութ) ստորակետի փոխարեն:
Նույն հոդվածի 2-րդ մասում «իրավական այլ ակտերով» բառերը փոխարինել «իրավական համապատասխան ակտերով» բառերով, իսկ «եւ (կամ) կազմակերպության կանոնադրությամբ եւ (կամ) ներքին իրավական ակտերով» բառերը առաջարկում ենք հանել:
2.8. Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասում «քաղաքացիաիրավական կանոններով» բառերը առաջարկվում է փոխարինել «քաղաքացիաիրավական հարաբերությունները կարգավորող օրենսդրությամբ» բառերով:
2.9. Նախագծի «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ» գլխից առաջարկվում է հանել իրավական ակտերի պահանջները խախտելու համար պատասխանատվություն նախատեսող 22-րդ հոդվածը եւ ներկայացնել առանձին հոդվածի տեսքով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում հստակ նշված են այն դրույթները, որոնք կարող են ներառվել եզրափակիչ մասում, մասնավորապես`
«Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մաuում կարող են uահմանվել`1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները. 2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները. 3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը. 4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաuտման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները»:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.10. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ ենք համարում նշել, որ չեն պահպանվել վերը նշված հոդվածով նախատեսված պայմանները` օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին կցված տեղեկանքում օրենքի փոփոխվող հոդվածները ամբողջական չեն ներկայացվել:
2.11. Նախագծի 2-րդ հոդվածի «օրենսդրությամբ սահմանված» բառերից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
2.12. Անհրաժեշտ է ուղղել Նախագծի հոդվածների հերթական համարակալումը, այսինքն «6» թիվը փոխարինել «5» թվով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ` Ա. Սարգսյան, հեռ.513-659
Ք. Գեովշանյան, հեռ. 513-636