28 սեպտեմբերի 2012 թ. Իվ-ե-80
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
« Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ- 087-19 .0 9 .2012-ՊԻ-010/0), « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ- 0871 - 19 .0 9 .2012-ՊԻ-010/0) եւ « Սահմանադրական դատա րանի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ- 0872 -12.01.2012-ՊԻ-010/0 Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Ռուստամյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի եւ Վահան Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին », « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ կատարելու մասին » եւ « Սահմանադրական դատարանի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Նկատի ունենալով, որ շրջանառության մեջ դրված նոր Նախագծերի փաթեթով նոր փոփոխություն կամ լրացում չի կատարվել, ուստի ստոր եւ ներկայացնում ենք Հ այաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորնե ր Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննիսյանի , Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Ստյոպա Սաֆարյանի եւ Արմեն Մարտիրոսյանի կողմից 2012 թվականի հունվարի 12-ին « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ- 1324-12 .0 1 .2012-ՊԻ-010/0) , « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ- 13241 -12 .0 1 .2012-ՊԻ-010/0) եւ « Սահմանադրական դատարանի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Պ- 13242 -12 .0 1 .2012-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ դրա վերաբերյալ 2012 թվականի հունվարի 23-ին մեր կողմից տրված եզրակացությունը (թիվ` ԻՎ-ե-9):
1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » Հ այաստանի Հ անրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
2.1. Նախագծի առաջին էջի աջ անկյունում գրված « Նախագիծ » բառն անհրաժեշտ է գրել մեծատառերով, այն համապատասխանեցնելով « Իրավական ակտերի մասին » Հ այաստանի Հ անրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի . « Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավեր եւ ի աջ անկյունում պետք է գրվի « ՆԱԽԱԳԻԾ » բառը: » : Հարկ է նշել, որ Նախագծերի փաթեթում ընդգրկված մյուս նախագծերում բացակայում է « Իրավական ակտերի մասին » Հայաuտանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:
2.2. Նախագծի 1-ին հոդվածի « Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում (այսուհետ եւ ` Օրենսգիրք) (2011 թվականի մայիսի 26-ի թիվ ՀՕ-164-Ն օրենք) » բառեր ն անհրաժեշտ է փոխարինել « Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) » բառերով, այդ կերպ այն համապատասխանեցնելով « Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. « Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետ եւ յալ հաջորդականությամբ ներառվում են « Հայաuտանի Հանրապետության » բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը » :
2.3. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին կետի « կետից » բառ ն անհրաժեշտ է փոխարինել « մասից » բառով, այն համապատասխանեցնելով « Իրավական ակտերի մասին » Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին « ..., Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են « մաuեր » կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Հոդվածները, մաuերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: » :
Նույն խնդիրն առկա է Նախագծի 11-րդ, 20-րդ եւ 35-րդ հոդվածներում:
2.4. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 19-րդ հոդվածի 26-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Մինչդեռ, Օրենսգրքի 19-րդ հոդվածը բաղկացած է ընդամենը 12 մասերից: Մեր կարծիքով անհրաժեշտ է Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ կետի « 26-րդ » թիվը փոխարինել « 6-րդ » թվով:
2.5. Նախագծի 28-րդ հոդվածով առաջարկվել է « Օրենսգրքի 108-րդ հոդվածի առաջին նախադասությունից, 1-ին եւ 2-րդ կետերից, 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել « համամասնական ընտրակարգ ով » բառերը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք այն համապատասխանեցնել « Իրավական ակտերի մասին » Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
3. « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն ներ կատարելու մասին » Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
3.1. Նախագծի վերնագրի « Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում » բառեր ն անհրաժեշտ է փոխարինել « Ազգային ժողովի կանոնակարգ Հայաստ ա նի Հանրապետության օրենքում » բառերով:
3.2. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել « թիվ » բառը:
3.3. « Իրավական ակտերի մասին » Հայաuտանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` « ...Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են « մաuեր » կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մաuերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: » : Չնայած, « Իրավական ակտերի մասին » Հայաuտանի Հանրապետության օրենքի վերը թվարկված պահանջներին, « Ազգային ժողովի կանոնակարգ » Հայաստանի Հանրապետության գործող օրենքում հոդվածները բաժանվում են համարակալված կետերի, իսկ կետերը` համարակալված ենթակետերի: Այնուամենայնիվ, հիմք ընդունելով « Իրավական ակտերի մասին » Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, համաձայն որի. « Իրավական ակտում կատարվող փոփոխությունների կամ լրացումների ձ եւ ը (տեuքը) պետք է համապատաuխանի փոփոխվող կամ լրացվող իրավական ակտի ձ եւ ին (տեuքին): » , առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի «2-րդ մասից» բառերը «2-րդ կետից» բառերով փոխարինելու, Նախագծի 2-րդ հոդվածի «1-ին մասի ա ) կետից» բառերը « 1-ին կետի ա ) ենթակետ ից» բառերով փոխարինելու եւ Նախագծի 3 - րդ հոդվածի « 1-ին մասի բ) կետն » բառերը « 1-ին կետի բ) ենթակետն » բառերով փոխարինելու հարցը:
4. « Սահմանադրական դատարանի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին » Հ այաստանի Հ անրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ
4.1. Նախագծի 1-ին հոդվածի « Սահմանադրական դատարանի մասին » 2006 թվականի հունիսի 1-ի Հայաստանի Հանրապետության թիվ ՀՕ-58-Ն օրենքի (այսուհետ` օրենք) » բառեր ն անհրաժեշտ է փոխարինել « Սահմանադրական դատարանի մասին » Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-58-Ն օրենքի » բառերով , այդ կերպ այն համապատասխանեցնելով « Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի ` « Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետ եւ յալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, « Հայաuտանի Հանրապետության » բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ « oրենք » բառը: » : Ինչ վերաբերում է « (այսուհետ` օրենք) » բառերը հանելուն, ապա նկատի ունե նք , որ այդ բառերը Նախագծում այլ եւ ս չեն օգտագործվում:
4.2. Նախագծի 1-ին հոդվածի « խմբագրել հետ եւ յալ բովանդակությամբ » բառեր ն անհրաժեշտ է փոխարինել « շարադրել նոր խմբագրությամբ » բառերով, այն համապատասխանեցնելով « Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
4.3. Նախագծի 3 - րդ հոդվածով առաջարկվել է « Սահմանադրական դատարանի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 74-րդ հոդվածի 18-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Մինչդեռ, նույն հոդվածի 19-րդ մասն անմիջականորեն վերաբերում է միայն 18-րդ մասին: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել նա եւ 19-րդ մասն ուժը կորցրած ճանաչելու հարցը : Առաջարկում ենք նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի «1) Ուժը կորցրած ճանաչել 18-րդ մասը:» բառերը հանել, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի` « Իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները » :
5. Նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու հոդվածներ ն առաջարկում ենք համապատասխանեցնել « Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:
Նախագծերի փաթեթ ի վերաբերյալ կան նա եւ խմբագրական եւ այլ բնույթի առաջարկություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային կարգով:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ` Ա . ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կատարող ներ ` Ս. Համբարձումյան, հեռ.513-650
Ք. Մանուկյան, հեռ.513-425
Ռ. Կազումյան
Ա. Քոչարյան,հեռ 513 248