« 27 »սեպտեմբերի 2012 թ. ԻՎ-ե- 78
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-088-20.0 9 .2012-ՖՎ-010/0)
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականի փետրվարի 3-ին Կ-1332-03.02.2012-ՖՎ-010/0 փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծի վերաբերյալ 2012 թվականի փետրվարի 15-ին (ԻՎ-ե-17 ) մեր կողմից տրված եզրակացությունը :
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2.1. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված է, որ «Լիազոր մարմինը իր իրավասության սահմաններում` ապահովում է Հաշվապահների միջազգային դաշնության Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի կողմից հրապարակված Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների, ինչպես նաեւ դրանցում տեղի ունեցած փոփոխությունների եւ լրացումների թարգմանումը հայերեն, հաստատումը եւ դրանց հրապարակումը.» սակայն նշված չէ, թե ի՞նչ եւ ու՞մ կողմից ընդունված իրավական ակտով են տվյալ ստանդարտները գործողության մեջ դրվում Հայաստանի Հանրապետության տարածքում:
2.2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 8-րդ հոդվածի 5-րդ մասի «անձը» բառը «անձինք» բառով փոխարինելու հարցը:
2.3. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ պարտադիր գույքագրման անցկացման կարգը եւ ժամկետները սահմանում է «Լիազոր մարմինը», ինչը չի համապատասխանում «Հաշվահապական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Պարտադիր գույքագրումների դեպքում գույքագրման oբյեկտների կազմը, անցկացման կարգը եւ ժամկետները uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը», ինչպես նաեւ ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին, համաձայն որի. «Պարտադիր գույքագրման անցկացման կարգը սահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը»: Առաջարկում ենք նշված դրույթը համապատասխանեցնել վերը նշված իրավական ակտերի պահանջներին:
2.4. Նախագծի 19-րդ հոդվածը առաջարկում ենք հանել եզրափակիչ դրույթներից եւ ներկայացնել առանձին հոդվածով, նկատի ունենալով, որ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի` «Նորմատիվ իրավական ակտի եզրափակիչ մաuում կարող են uահմանվել`1) իրավական ակտն ուժի մեջ մտնելու եւ գործողության (ժամանակավոր ակտի համար) ժամկետները. 2) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերում կատարվող փոփոխությունները կամ լրացումները. 3) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ գործողությունը դադարեցնելու ենթակա իրավական ակտերի ցանկը. 4) իրավական ակտն ընդունելու կապակցությամբ այլ իրավական ակտերի փոփոխման, լրացման կամ գործողության դադարեցման ենթակա ակտերի ցանկերի նախագծերի պատրաuտման վերաբերյալ հանձնարարականները կամ առաջարկությունները»:
2.5. Նախագծի 20-րդ հոդվածի «հրապարակման» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «օրվան» բառը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջին:
2.6. Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ է գտնվում կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (փաստաթղթային կոդ` Կ-085-17.09.2012-ՖՎ-010/0) , որի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Համայնքների ղեկավարների աշխատակազմերի, պետական կառավարչական հիմնարկների, պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների վրա սույն օրենքը տարածվում է մինչեւ նշված կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման առանձին օրենքի ընդունումը»: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված Նախագիծը արդեն իսկ նախատեսում է հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման գործառույթները, բացի այդ, «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» եւ «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներառում են մի շարք նույնաբովանդակ հոդվածներ, ուստի առաջարկում ենք քննարկել երկու նախագծերը մեկ միասնական Նախագծի տեսքով ներկայացնելու նպատակահարմարության հարցը:
2.7. Չնայած Նախագծի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 13-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկվում է այլ ակտերի ընդունում, այդ թվում ՀՀ կառավարության կողմից, այնուամենայնիվ Նախագծին կից հիմնավորման մասին տեղեկանքում նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը», ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` « Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են` 1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ` Ա. Սարգսյան, հեռ.513-659
Ք. Գեովշանյան, հեռ. 513-636