«01»հոկտեմբերի 2012 թ.                                                                                                   ԻՎ-ե-82

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-093-28.09.2012-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծըմասամբ չի համապատասխանում«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդհոդվածի 4-րդ կետի 2-րդ պարբերությանպահանջներին, համաձայն որի պ ատգամավորի առաջադրած oրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կից չի պահանջվում ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին տեղեկանք, մինչդեռ, Նախագիծը շրջանառության մեջ է դրվել նշված տեղեկանքի հետ միասին:

2. Նախագծով առաջարկվող լրացումը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին:

3. «Իրավական ակտերիմասին»Հայաստանի Հանրապետության օրենքին եւ օ րենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

«Հոդված 1. « Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին » Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 15-ի ՀՕ-188 օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը«Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» բառերից հետո լրացնել «Կավաշեն» բառով:», այդ կերպայն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը:», եւ նույն օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում նոր բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու   միջոցով:»:

Անհրաժեշտ է նկատի ունենալ նաեւ, որ « Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է2001թվականի մայիսի 15-ին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ`

Ք.Մանուկյան, հեռ. 513-425
Ռ.Կազումյան, հեռ.513-650