«08» հոկտեմբերի 2012 թ.                                                                                                 ԻՎ-ե-

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-097-01.10.2012-ՊԻ-10/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Նաիրա Կարապետյանի, Էդմոն Մարուքյանի եւ Կարինե Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում ՀՀ Սահմանադրությանը:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ` օրենք) 73-րդ հոդվածի «ա» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ժողովի գումարման վայր է համարվում Ընկերության` կանոնադրությամբ սահմանված գտնվելու վայրը: Այլ վայրում ժողով կարող է գումարվել, եթե ժողովին ներկա են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի առնվազն 2/3-ը»:

Նշված լրացումը, մեր համոզմամբ, ավելի նպատակահարմար կլիներ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունից հետո, որտեղ ամրագրված է, որ « Ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է »: Այս դրույթը ընդհանուր է, իսկ առաջարկվող լրացումը նույնպես ընդհանուր բնույթի է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                      Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ