«12» հոկտեմբերի 2012 թ.                                                                                                        ԻՎ-ե-96

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ - 110 -0 3 . 10 .2012- ՍՀ -010/0) , «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ - 1101 -0 3 . 10 .2012- ՍՀ -010/0) , «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ - 1102 -0 3 . 10 .2012- ՍՀ -010/0) , «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ - 1103 -0 3 . 10 .2012- ՍՀ -010/0) , «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ - 1104 -0 3 . 10 .2012- ՍՀ -010/0) , «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ - 1105 -0 3 . 10 .2012- ՍՀ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությ ու նում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին , Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:

2 . «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները.

2.1. «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետում եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:

3. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 1-ին հոդվածով առաջարկվել է «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մի շարք հոդվածների, այդ թվում, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերի «ամսական դրամական» բառերը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական» բառերով: Մինչդեռ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «դրամական» բառերից առաջ բացակայում է «ամսական» բառերը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի «23-րդ հոդվածի 1-ին մասի 1-3 կետերում» առաջարկվող փոփոխությունը սահմանել առանձին հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ` «Սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերի «դրամական» բառը փոխարինել «կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սույն օրենքով սահմանված կարգով որոշված դրամական»» բառերով:

4. Առաջարկում ենք «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ` Օրենք)» բառերը հանել, նկատի ունենալով, որ Նախագծում այն այլեւս չի օգտագործվում: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում (տես` նաեւ Նախագծերի փաթեթում ներառված մյուս նախագծերը):

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան  հեռ. 513 248