«24» հոկտեմբերի 2012 թ.                                                                                             ԻՎ-ե-106

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-118-17.10.2012-ՊԱ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայությանկանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` նաեւ Օրենք) փոփոխություններեւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նկատի ունենալով, որ Նախագծի տարբեր հոդվածներով առաջարկվել է «կանոնադրությամբ» բառը համապատասխան հոլովներով փոխարինել «կանոնագրքի» բառով, ուստի առաջարկում ենք քնարկել «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի «կանոնադրության» բառը «կանոնագրքի» բառով փոխարինելու հարցը:

 3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք Նախագծի՝

3.1. առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը,

3.2. 16-րդ հոդվածի եւ 22-րդ հոդվածի 1-ին կետի «հետեւյալ» բառը հանել, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին՝ բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ «նոր խմբագրությամբ շարադրելու» միջոցով:

Նախագծում առկա են նաեւ խմբագրական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում: Նման թերություն կարելի է համարել Նախագծի 10-րդ հոդվածի «2 ժամից ոչ քիչ» բառերը, քանի որ դրանք Օրենքում ամրագրված են հետեւյալ տեսքով՝ (2 ժամից ոչ քիչ):

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ՝      Ս. Համբարձումյան հեռ. 513-650

Գ. Հովսեփյան հեռ. 513-650