ԵԶ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-129-22.10.2012-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, համահունչ է ՀՀ Սահմանադրությանը եւ խնդիրներ չի առաջացնում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`            Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Գ. Հովսեփյան հեռ. 513-650