«26» հոկտեմբերի 2012 թ .                                                                                     ԻՎ-ե-108

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (փաստաթղթային կոդ` Կ-130-23.10. 2012-ՊԻ-10/0, Կ-1301 -23.10. 2012-ՊԻ-10/0, Կ-1302 -23.10. 2012-ՊԻ-10/0, Կ-1303 -23.10. 2012-ՊԻ-10/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին համապատասխան :

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի ՀՕ-528-Ն)» բառերը անհրաժեշտ է փոխարինել «2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք)» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են "Հայաuտանի Հանրապետության" բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը»: Նկատի ունենալով, որ նշված նախագծի 2-րդ հոդվածում եւս օգտագործվում է օրենսգիրք բառը, ուստի լրացվել է նաեւ «(այսուհետ՝ Օրենսգիրք)» բառեր:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին»ՀայաստանիՀանրապետության օրենքների նախագծերի 1-ին հոդվածներում:

3. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի «վարչական դատավարությանօրենսգրքի (28 նույեմբերի 2007 թվականի ՀՕ-269-Ն)» բառերն առաջարկում ենք փոխարինել «2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարությանօրենսգրքի»բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են "Հայաuտանի Հանրապետության" բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը»:

4. Նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` «Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով, ուստի Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի «ակնհայտ սուտ ցուցմունքներ» բառերը «սուտ ցուցմունքներ» բառերով փոխարինելու փոխարենառաջարկում ենք համապատասխան հոդվածների մասերից եւ Օրենսգրքի 339-րդ հոդվածի վերնագրից հանել «ակնհայտ» բառը:

Նախագծերի փաթեթում կան նաեւ խմբագրական բնույթի թերություններ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                          Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ. Հովսեփյան հեռ. 513-650