Ե ԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ՝ Կ-131-24.10.2012-ՊԱ-010/0) եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-1311 -24.10.2012-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին » եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ՝ Նախագծերի փաթեթ ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համպատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետ Նախագիծ) վերաբերյալ.

2.2. Նախագծի 2-րդ եւ 6-րդ հոդվածներում «շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, կետեր, պարբերություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

3. Նախագծի 6-րդ հոդվածում ամրագրված «արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառի» բառերի հետ մի դեպքում օգտագործվում է «լիազորված մարմնի» բառերը, մյուս դեփքում՝ «պետական կառավարման մարմնի» բառերը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք օգտագործել նույն բառերը:

4. Առաջարկում ենք նախագծերի փաթեթի ուժի մեջ մտնելու վերաբերյալ հոդվածները համահունչ դարձնել միմյանց :

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                            Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Կատարող`Ա. Մանուկյան հեռ.513-425