«21 » նոյեմբերի 2012 թ.                                                                                                 ԻՎ-ե-120

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-135-01.11.2012-ՊԱ-010/0), « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1351 -01.11.2012-ՊԱ-010/0), « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1352 -01.11.2012-ՊԱ-010/0), « Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1353 -01.11.2012-ՊԱ-010/0), « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1354 -01.11.2012-ՊԱ-010/0), « Բանկային գաղտնիքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1355 -01.11.2012-ՊԱ-010/0), « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1356 -01.11.2012-ՊԱ-010/0), « Աուդիտորական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1357 -01.11.2012-ՊԱ-010/0), « Փաստաբանության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1358 -01.11.2012-ՊԱ-010/0), « Շահումով խաղերի եւ խաղատների մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-1359 -01.11.2012-ՊԱ-010/0), « Վիճակախաղերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-13510 -01.11.2012-ՊԱ-010/0), « Նոտարիատի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-13511 -01.11.2012-ՊԱ-010/0), « Լիցենզավորման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-13512 -01.11.2012-ՊԱ-010/0), « Գովազդի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-13513 -01.11.2012-ՊԱ-010/0), « Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-13514 -01.11.2012-ՊԱ-010/0), Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր ի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին », « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին », « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին », « Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին », « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին », « Բանկային գաղտնիքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին », « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին », « Աուդիտորական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին », « Փաստաբանության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1.Նախագծերի փաթեթը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.Նախագծերի փաթեթը «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին համապատասխանության տեսանկյունց հարկ ենք համարում նշել, որ ներկայացված Նախագծերի փաթեթի փոփոխվող հոդվածների տեղեկանքին կից բացակայում է « Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին » ՀՀ փոփոխվող օրենքը:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

3. « Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1.Նախագիծը զերծ չէ ոճաբանական եւ խմբագրական անճշտություններից (օրինակ՝ հոդված 3, մաս1, 14-րդ, 22-րդ կետեր եւ այլն):

3.2. Նախագծի 1-ին հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

3.3. Նախագծի 2-րդ հոդվածում որպես իրավական կարգավորման հիմք նշված չէ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, ուստի առաջարկում ենք նշված հոդվածը լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ» բառերով:

3.4. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում «գույքի, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման» հասկացություններում հղում է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներին: Վերը նշված հասկացությունները պետք է սահմանվեին Նախագծով առաջարկվող օրենքում քանի որ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ «Հղումները կատարվում են միայն հիմնական ակտին», իսկ փողերի լվացման ոլորտում հիմնական ակտ է համարվում « Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքը:

3.5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հաշվետվություն տրամադրող անձինք են» բառերը առաջարկում ենք փոխարինել «հաշվետվություն տրամադրող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք են» բառերով, քանի որ, բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները եւ այլն իրավաբանական անձինք են, իսկ գ), դ) ե) եւ այլ ենթակետերում նշվածները ֆիզիզկական անձինք են :

3.6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ժդ.» ենթակետի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 6-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի, «անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ » բառերը առաջարկում ենք հանել, քանի որ «Աուդիտորական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին 2011 թվականի մայիսի 26-ի ՀՀ օրենքի 1-ին հոդվածով «անհատ աուդիտոր` աուդիտորական ծառայություններ իրականացնող անհատ ձեռնարկատերը.» հասկացությունը հանվել է «Աուդիտորական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքի դրույթներից:

3.7. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը ամբողջությամբ եւ մասնակի խմբագրման կարիք ունի, որովհետեւ պարզ չէ, թե ինչ է նշանակում « ... ով իրականում տիրապետում է իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդին կամ անձին» բառակապակցությունը:

3.8. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, ինչպես նաեւ Նախագծի ամբողջ տեքստում «օրենքով» բառերը առաջարկում ենք հստակ նշել թե ո՞ր օրենքով են կարգավորվում տվյալ հարաբերությունները համպատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

3.9. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի «նվազագույնը» բառը առաջարկում ենք խմբագրել կամ հանելով այն կամ փոխարինելով «առնվազն» բառով, իսկ նույն կետի «ա» ենթակետի «ավագ ղեկավարության» բառերը փոխարինել «վերադաս ղեկավարության» բառերով, վերջին առաջարկությունը վերաբերում է նաեւ նույն հոդվածի 1-ին մասի 28-րդ կետին, 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 24-րդ հոդվածի 6-րդ մասին:

3.10. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետում սահմանված է. «քաղաքական ազդեցություն ունեցող անձը արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ է, … »:

«Քաղաքական ազդեցություն ունեցող անձը» հասկացության մեջ ներառվել են միայն«արտասահմանյան երկրի կամ տարածքի նախկին կամ գործող բարձրաստիճան պետական պաշտոնատար անձ»-ինք: Ա յս հասկացության մեջ ներառված չեն Հայաստանի Հանրապետության քաղաքական ազդեցություն ունեցող անձինք, ինչը չի կարող ապահովել օրենքի ամբողջական արդյունավետ կիրառումը : Փաստորեն լիազոր մարմինը,ըստ Նախագծի, բավարարվում է միայն արտերկրների քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը թվարկելով եւ փողերի լվացման գործընթացում հնարավոր մասնակցության մասին համապատասխան միջազգային կառույցներին տեղեկացնելով: Եվ քանի որ, նշված անձանց պատասխանատվության մասին, բնականաբար, որեւէ դրույթ չի սահմանված, ուստի, մեր կարծիքով, արտերկրների քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հասկացությունը իմաստային առումով լիարժեք չէ:

3.11. Նախագծի 10-րդ հոդվածի 4-րդ մասի «առաջին մասի» բառերը առաջարկում ենք փոխարինել «1-ին մասի» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

3.12. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում նշված է, որ «լիազոր մարմնի կողմից կարող են սահմանվել … պետական մարմիններից հավաքագրվող վիճակագրության տրամադրման կարգը, ձեւերը եւ հավաքագրման ժամկետները»: Առաջարկում ենք այս դրույթը քննարկել «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի համատեքստում քանի որ, վերջինիս 14-րդ հոդվածում սահմանված է. «Ծրագրով նախատեuված աշխատանքների կատարման համար պետական վիճակագրական տեղեկությունները (տվյալները) հավաքագրվում (տրամադրվում) են Խորհրդի կողմից uահմանված ձեւի վիճակագրական փաuտաթղթերի միջոցով»:

3.13. Նախագծի 12-րդ հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածի 3-րդ մասի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի, 31-րդ հոդվածի 9-րդ մասի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

3.14. Նախագծի 16-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի «ֆինանսական հաստատությունից կամ ոչ ֆինանսական հաստատությունից» բառերը առաջարկում ենք խմբագրել, փոխարինելով «ֆինանսական հաստատությունը կամ ոչ ֆինանսական հաստատությունը» բառերով:

3.15. Նախագծի 31-րդ հոդվածի 12-րդ մասում նշված է, որ «Համաներման ակտի ընդունման կամ անձի մահանալու պատճառով քրեական պատասխանատվության չկիրառման դեպքում լիազոր մարմինը սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կարող է կիրառել այն պահից սկսած մեկ տարվա ընթացքում, երբ իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների առաջանալու մասին»: Նշված դրույթը հստակեցման կարիք ունի, թե խմբագրական, թե իմաստային առումով: Անհասկանալի է անձի մահանալու դեպքում լիազոր մարմինը ու՞մ նկատմամբ է կիրառելու պատասխանատվության միջոցները, իսկ «մեկ տարվա ընթացքում» բառերը առաջարկում ենք տեղափոխել «կիրառել» բառից հետո:

3.16. Նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասի «պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:

4. « Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

4.1. Նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն)» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին համաձայն որի` «Oրենuգրքի լրիվ անվանումը հիշատակելիu դրանում հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են «Հայաuտանի Հանրապետության» բառերը, դրա ընդունման oրը եւ oրենuգրքի վերնագիրը»:

4.2. Նախագծի 3-րդ հոդվածով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր 15.1 գլխով, որը ներառում է ընդամենը մեկ հոդված (103.1-րդ հոդված «Բռնագանձում») վերնագրով: Այս դրույթը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին համաձայն որի. «Զգալի ծավալով իրավական ակտերի` բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում»:

4.3. Նախագծի 4-րդ հոդվածի 4-րդ մասի, 7-րդ հոդվածի 1-ին մասի, 8-րդ հոդվածի «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համաձայն որի` « Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով. »:

4.4. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը: Առաջարկում ենք ավելացնել ուժի մեջ մտնելումասին հոդվածը, քանի որ « Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին » ՀՀ օրենքի նախագծի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է, որ «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից», այսինքն՝ Նախագծերի փաթեթում ներառված մյուս բոլոր նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները պետք է պայմանավորված լինեն հիմնական « Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին » ՀՀ օրենքի նախագծի ուժի մեջ մտնելու հանգամանքով:

5. « Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

5.1. Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի անվանման հիշատակումը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին (տես՝ Եզրակացության 4.1-րդ կետը):

5.2. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումը առաջարկում ենք խմբագրել հետեւյալ բովանդակությամբ` «այն հանգամանքները, որոնք հիմնավորում են, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 103.1-րդ հոդվածի համաձայն բռնագանձման ենթակա գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ … » շարունակությունը ինչպես տեքստում:

5.3. Նախագծի 2-րդ հոդվածում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

5.4. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

6. « Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

6.1. Նախագծի 1-ին հոդվածում օրենսգրքի անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին (տես՝ Եզրակացության 4.1-րդ կետը):

6.2. Նախագծի 2-րդ հոդվածի «2-րդ կետը», 5-րդ հոդվածի «3-րդ եւ 4-րդ կետերով» բառերը փոխարինել համապատասխանաբար «2-րդ մասը» եւ «3-րդ եւ 4-րդ մասերով» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

6.3. Նախագծի 2-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի» բառերը առաջարկում ենք փոխարինել « Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի » բառերով համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին:

6.4. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգիր քը լրացնել 156.2-րդ հոդվածով, որի «օրենսդրությամբ» բառից առաջ առաջարկում ենք ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:

6.5. Նախագծի 8-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:

7. « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

7.1. Նախագծի 1-ին եւ 2-րդ հոդվածների «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

7.2. Նախագծի 3-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

8. « Բանկային գաղտնիքի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին », Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

8.1. Նախագծի 1-ին հոդվածում ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-80)» բառերը առաջարկում ենք փոխարինել ««Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի» բառերով համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, համաձայն որի. «...Oրենքի լրիվ անվանումը հիշատակելիu հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են oրենքի վերնագիրը, «Հայաuտանի Հանրապետության» բառերը, oրենքի ընդունման տարին, ամիuը (տառերով), ամuաթիվը (այuուհետ` ընդունման oր), թիվը եւ «oրենք» բառը»:

8.2. Նախագծի 1-ին հոդվածում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

8.3. Նախագծի 3-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակմանը հաջորդող իննսուներորդ օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ օրը» բառերով, համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:

9. « Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին », Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

9.1. Նախագծի 1-ին հոդվածում ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 ապրիլի 2007 թվականի, ՀՕ-177-Ն)» բառերը առաջարկում ենք փոխարինել ««Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն երին (տես՝ Եզրակացության 8 . 1 -րդ կետը):

9.2. Նախագծի 1-ին հոդվածում «լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3-րդ մասով» բառերը առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր 3-րդ մասով» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

9.3. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

10. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

10.1. Նախագծի 1-ին հոդվածում «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին (տես՝ Եզրակացության 8.1-րդ կետը):

10.2. Նախագծի 2-րդ հոդվածում «լրացնել» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «նոր» բառը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

10.3. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

11. « Փաստաբանության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

11.1. Նախագծի 1-ին հոդվածում «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին (տես՝ Եզրակացության 8.1-րդ կետը):

11.2. Նախագծի 2-րդ հոդվածում «բովանդակությամբ» բառից հետո ավելացնել «նոր» բառը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

11.3. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

12. «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

12.1. Նախագծի 1-ին հոդված ում «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհե տ` Օրենք) անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն երին (տես՝ Եզրակացության 8 . 1 -րդ կետը):

12.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է
Օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում լրացնել նոր՝ 4-րդ պարբերությամբ: Հարկ ենք համարում նշել, որ նշված օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը բաղկացած է մեկ պարբերությունից, ուստի 4-րդ պարբերությամբ լրացնելը հնարավոր չէ: Մեր կարծիքով, 1-ին հոդվածը պետք է լրացվի նոր՝ 4-րդ մասով:

12.3. Նախագծի 2-րդ հոդվածում տրվում է «մեքենայացված խաղ» հասկացությունը նոր խմբագրությամբ: Հարկ ենք համարում նշել, որ նույնաբովանդակ խմբագրությամբ արդեն կատարվել է փոփոխություն 27.04.2010 թվականի ՀՕ-54-Ն օրենքով, որը ուժի մեջ է մտնելու 2013 թվականի հունվարի 1-ից: Ուստի առաջարկում ենք հանել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը:

12.4. Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում «լրացնել» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «նոր» բառը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

12.5. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ մասով, 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից որոշման կամ իրավական այլ ակտերի ընդունման անհրաժեշտությունը: Սակայն Նախագծի փաթեթի ընդունման հիմնավորման մեջ նշված չեն այդ ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները, ինչը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին, համաձայն որի «...Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են ... Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:

12.6. Նախագծի 4-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 5.1.-րդ հոդվածով, որի 1-ին մասում նշված է. «...Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն հինգ անդամ, որոնցից առնվազն կեսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են»: Նշված դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ հինգ անդամից առնվազն կեսը քանիսն են կազմում:

12.7. Նախագծի 5-րդ հոդվածի 2-րդ մասում «բ.1 ) եւ բ.2 ) կետեր» բառերը առաջարկում ենք փոխարինել«բա ) եւ բբ ) կետեր» բառերով՝ համապատասխանեցնելով Օրենքի հոդվածների կետերի համարակալմանը: Նույնը վերաբերվում է նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ մասին եւ 10-րդ հոդվածին:

12.8. Նախագծի 8-րդ հոդվածում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին:

12.9. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

13. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

13.1. Նախագծի 1-ին հոդվածի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհե տ` Օրենք) անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին (տես՝ Եզրակացության 8.1-րդ կետը):

13.2. Նախագծի 2-րդ հոդվածով, 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից որոշման կամ իրավական այլ ակտերի ընդունման անհրաժեշտությունը: Սակայն Նախագծի փաթեթի ընդունման հիմնավորման մեջ նշված չեն այդ ակտերի ընդունման նախատեսվող ժամկետները: (տես՝ Եզրակացության 12.5-րդ կետը):

13.3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 4.3-րդ հոդվածով, որի 1-ին մասում նշված է. «...Որակավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն հինգ անդամ, որոնցից առնվազն կեսը լիազոր մարմնի ներկայացուցիչներ են»: Նշված դրույթը հստակեցման կարիք ունի, քանի որ պարզ չէ հինգ անդամից առնվազն կեսը քանիսն են կազմում:

13.4. Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասում«գ.1) եւ գ.2) կետեր» բառերը առաջարկում ենք փոխարինել«գա) եւ գբ) կետեր» բառերով համապատասխանեցնելով Օրենքի հոդվածների կետերի համարակալմանը:

13.5. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «լրացնել» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «նոր» բառը` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

13.6. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

14.«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

14.1. Նախագծի 1-ին հոդված ում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջն երին (տես՝ Եզրակացության 8 . 1 -րդ կետը):

14.2. Նախագծի 1-ին հոդվածում «9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք փոխարինել «9-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի եւ 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին:

14.3. Նախագծի 2-րդ հոդվածում «1-ին կետում» բառերը առաջարկում ենք փոխարինել«1-ին մասում» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

14.4. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

15. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

15.1. Նախագծի 1-ին հոդվածում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին (տես՝ Եզրակացության 8.1-րդ կետը):

15.2. Նախագծի 3-րդ հոդվածում նշված է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնաական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 2-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում պաշտոնաական հրապարակումից վեց ամիս հետո»: Առաջարկում ենք ուժի մեջ մտնելու ժամկետները համապատասխանեցնել Նախագծերի փաթեթում ներառված օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետներին, քանի որ նշված Նախագծերը փոխկապակցված են միմյանց հետ:

16. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

16.1. Նախագծի 1-ին հոդվածում «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անվանման հիշատակումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին (տես՝ Եզրակացության 8.1-րդ կետը):

16.2. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

17. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհե տ` Նախագիծ) վերաբերյալ.

17.1 Նախագծի 1-ին հոդված ում ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 ապրիլի 2000 թվականի, ՀՕ-60) (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ կետը» բառերը առաջարկում ենք փոխարինել ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 6-րդ մասի» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:

17.2. Նախագծում բացակայում է ուժի մեջ մտնելու մասին հոդվածը (տես՝ Եզրակացության 4.4-րդ կետը):

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                              Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Սարգսյան 513-659

Ք. Գեովշանյան 513-636