«08» նոյեմբերի 2012 թ.                                                                                         ԻՎ-ե-112

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական տուրքի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Կ-136-02.11.2012-ՏՀ 010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հիմնավորման, պայմանավորված է սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների Հայաստանի Հանրապետությունից արտահանելու հնարավորության սահմանափակման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց վերամշակման խթանման, ինչպես նաեւ սեւ եւ գունավոր մետաղների ջարդոնների եւ սեւ մետաղից պատրաստված խողովակների ու դրանց կցամասերի արտահանման համար պետական տուրքեր սահմանելու հետ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝                                          Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ.Հովսեփյան հեռ.513-650