«29» նոյեմբերի 2012 թ. ԻՎ-ե-130
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալՀայաստանիՀանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-150-21.11.2012-ԳԲ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1.Նախագծով առաջարկվող փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին,օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն Կառավարության առաջադրած օրենքի նախագծին կից իրավական ակտի ընդունման հիմնավորման, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքներից բացի, ներկայացվում է նաեւ ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները: Մինչդեռ, չնայած Նախագծին կից ներկայացվել է ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները, այնուամենայնիվ դրանց մի մասը վերաբերվում է Նախագծի հետ կապ չունեցող՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
3. Նախագծի ամբողջ տեքստում «հարյուրհիսունապատիկ» բառը առաջարկում ենքփոխարինել «հարյուրհիսնապատիկ» բառով, այն համապատասխանեցնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝ Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Գ.Հովսեփյան հեռ. 513-650