«30» նոյեմբերի 2012 թ.                                                                                                ԻՎ-ե-143

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Գիտական եւգիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-153-22.11.2012-ԳԿ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:1.Նախագիծը ներկայացվել է «Ազգայինժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Օրենքներին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենք քննարկել Նախագծի 2-րդ հոդվածը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությանը համապատասխանեցնելու հարցը, քանի որ Նախագծում առկա են պարտականություններ սահմանող եւ պարտականությունների կատարման կարգ սահմանող դրույթներ:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Ա. Քոչարյան հեռ. 513 248