«29» նոյեմբերի 2012 թ. ԻՎ-ե-133
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-165-28.11.2012-ՏՀ - 010/0)վերաբերյալ
Հայաստանի Հ անրապետության կառավարույան կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակրգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Oպերատիվ-հետախուզուկան գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3.1-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ պարբերությունը, մեր կարծիքով պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, քանի որ կարող է արգելանք կիրառվել անփաստաթուղթ ապրանքների կամ չգրանցված ուղեկցող փաստաթղթով ապրանքների վրա՝ առանց հետագայում դատարանի որոշում ներկայացնելու ժամկետ սահմանելու:
3. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ» բառն առաջարկում ենք համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:
Նախագծիվերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
Հ Հ Ա ԶԳԱՅԻՆ Ժ ՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Գ. Հո վ սեփյան հեռ.513- 650