«14» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                ԻՎ-ե-149

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-169-30.11.2012-ՏՀ-010/0), «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1691 -30.11.2012-ՏՀ-010/0) եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1692 -30.11.2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:1.Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Բովանդակային առումով Նախագծերի փաթեթի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան, մինչդեռ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ ենք համարում նշել հետեւյալ նկատառումները:.

2. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1.Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի, 7-րդ հոդվածի 3-րդ կետի, 11-րդ հոդվածի 2-րդ կետի «շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ» բառերից հանել «հետեւյալ» բառը` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, համաձայն որի. «Իրավական ակտում փոփոխություններ կատարվում են` նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի6-րդ հոդվածում, 9-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերում եւ 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում:

2.2. Նախագծի 5-րդ հոդվածով առաջարկվել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 81 -րդ հոդվածով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել «Հոդված 81 » բառերը «Հոդված 8.1.» բառերով (տե՛ս Օրենքի Հոդված 17.1.), ինչպես նաեւ լրացվող հոդվածի 5-րդ մասի «ծանուցի» բառը «ծանուցել» բառով փոխարինելու հարցը:

2.3. Նախագծի 8-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 12-րդ հոդվածում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով: Մինչդեռ, նշված հոդվածում «լիցենզավորված» բառը օգտագործված է 2-րդ մասի տարբեր ենթակետերում: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծով ամրագրել թե ո՞ր «լիցենզավորված» բառը պետք է փոխարինվի «կարգավորվող» բառով կամ ամրագրել, որ 12-րդ հոդվածում բոլոր տեղերում «լիցենզավորված» բառը փոխարինել «կարգավորվող» բառով (տե՛ս Նախագծի 10-րդ հոդվածը):

2.4. Առաջարկում ենք Նախագծի 24-րդ հոդվածում «հրապարակմանը» բառը փոխարինել «հրապարակման օրվան» բառերով` այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին: Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 15-րդ հոդվածում եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՝

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                      Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Ա.Սարգսյան հեռ. 513-659