« 11 » դեկտեմբերի 2012 թ. ԻՎ-ե- 145
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-174-10.12.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :
1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով
առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2.Նախագծի 3-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի24.4-րդ հոդվածի 1-ին մասի «է» եւ «զ» կետերում կատարել լրացումներ: Այդ կապակցությամբ առաջարկում ենք քննարկել եւ վերացնել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված տեխնիկական թերությունը, այն է` լրացումներ կատարել համապատասխանաբար «զ» եւ «է» կետերում:
3.Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածի 1)-ին կետի «7-րդ մասում» բառերը «7-րդ կետում» բառերով փոխարինելու հարցը, նկատի ունենալով, որ Օրենքում օգտագործվում է «կետ» բառը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող` Գ.Հովսեփյան հեռ. 513-650