«21» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-154

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» (փաստաթղթային կոդ` Պ-175-11.12.2012-ԱՄ-010/0), «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1751 -11.12.2012-ԱՄ-010/0),«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1752 -11.12.2012-ԱՄ-010/0), «Սպառողների իրավուքների պաշտպանության մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1753 -11.12.2012-ԱՄ-010/0),«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Պ-1754 -11.12.2012-ԱՄ-010/0),«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1755 -11.12.2012-ԱՄ-010/0) եւ «Գովազդի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-1756 -11.12.2012-ԱՄ-010/0)Հ այաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մկրտիչ Մինասյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին», «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փ աթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փ աթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փ աթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, եւ համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)

վերաբերյալ

2.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետի եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խմբագրական բնույթ կրող՝ «խրախուսել եւ աջակցել ժամանակին եւ» բառերը «խրախուսելեւժամանակինաջակցել» բառերով փոխարինելու հարցը:

2.2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդկետերում «կաթի նման արտադրանք» բառերը«արհեստական կաթնախառնուրդ» բառերով փոխարինելու հարցը (տե՛ս նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը):

2.3. Նախագծի 7-րդ հոդվածով առաջարկվել է, որ «Մանկական սնունդը ու հարակից ապրանքները ենթական են համապատասխանության պարտադիր հավաստման` «Համապատսխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատսխան» , մինչդեռ «Համապատսխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխները ուժը կորցրած են ճանաչվել 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-23-Ն օրենքով, իսկ նշված օրենքի միակ գործող 4-րդ գլուխը վերաբերում է ոչ թե համապատասխանության պարտադիր հավաստմանը, այլ պետական վերահսկողությանը: Նշված հարցերը կարգավորվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին» (ՀՕ-19-Ն), «Հավատարմագրման մասին» (ՀՕ-20-Ն) եւ«Ստանդարտացման մասին» (ՀՕ-21-Ն) Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ին ընդունված օրենքներով:

2.4. Առաջարկում ենք Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ամրագրել որպես 2-րդ մաս, քանի որ 1-ին մասի 1-ից 3-րդ կետերը վերաբերում են երեխայի իրավունքներին, իսկ 4-րդ կետը՝ պետության կողմից ձեռնարկվող միջոցներին: 2.5. Նկատի ունենալով, որ Նախագծի նպատակը կրծքով սնուցման խրախուսման միջոցով մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջ եւ անվտանգ սնուցումն ապահովելն է, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «բժշկական խորհրդատվություն» բառերից առաջ «անվճար» բառը լրացնելու հարցը:

2.6. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ժամկետը անց» բառը անհրաժեշտ է փոխարինել «ժամկետանց» բառով:

2.7. Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ21-րդ հոդվածի 1-ին մասի4-րդ կետի «հոդված 17-ի 1-ին» բառերն առաջարկում ենք փոխարինել «17-րդ հոդված 1-ին» բառերով, իսկ 22-րդ հոդվածի 3-րդ մասում «հոդված 21-ի 1-ին» բառերն՝ « 21-րդ հոդվածի 1-ին» բառերով (տես` Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասը):

2.8. Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասը առաջարկում ենք վերաշարադրել հետեւյալ կերպ՝ «Մոր եւ մանկան առողջության պահպանման ոլորտում ընդգրկված բուժաշխատողներին արգելվում է `»

2.9. Նկատի ունենալով, որ Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը վերաբերում է մանկական սննդի օգտագործման հետեւանքով հնարավոր վնասների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու բուժաշխատողների պարտականություններին, ուստի առաջարկում ենք այն ամրագրել Նախագծի 21-րդ հոդվածում, որպես նոր 7-րդ կետ:

2.10. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի«Մանկական սնունդը եւ հարակից ապրանքները Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով՝ անվճար կամ ցածր գներով կարող են տրամադրվել`» նախադասությունը խմբագրելու եւ «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով մանկական սնունդը եւ հարակից ապրանքները անվճար կամ ցածր գներով կարող են տրամադրվել`» նախադասությամբ շարադրելու հարցը:

2.11. Նախագծի 17-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետի «կողմից» բառերից մեկն անհրաժեշտ է հանել:

2.12. Նախագծի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ մանկական սննդի պիտակները որպես տեղեկատվություն պետք է պարունակեն նաեւ «4) բաղադրությունը եւ կաթի կամ փոխարինիչի ծագումը.», սակայն Նախագծով տրվածչէ փոխարինիչի հասկացությունը: Ի դեպ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասում օգտագործվում է «կրծքի կաթի փոխարինիչ» բառերը:

2.13. Նախագծի 19-րդ հոդվածի 3-րդ մասի «կառավարությունը» բառից առաջ առաջարկում ենք լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը (տես` Նախագծի 10-րդ հոդվածի 1-ին մաս, 18-րդ հոդվածի 3-րդ մաս, 22-րդ հոդվածի 2-րդ մաս):

2.14. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը որպես 2-րդ մաս ամրագրելու հարցը, քանի որ այն կապված չէ կրծքով սնուցման համար միջավայր ապահովելու պարտավորության հետ:

Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին: Բացի այդ առաջարկում ենք քննարկել նաեւ Նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «հաստատությունը պարտավոր է» եւ Նախագծի 21-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բուժաշխատողը պարտավոր է» բառերը համապատասխանաբար «հաստատությունները պարտավոր են» եւ «բուժաշխատողները պարտավոր են» բառերով փոխարինելու հարցը:

2.15. Անհրաժեշտ է ամբողջովին խմբագրել Նախագծի 22-րդ հոդվածը, նկատի ունենալով, որ հոդվածը միաժամանակ պարունակում է պարտադրող եւ բացառող նորմեր:

2.16. Նախագծի 23-րդ հոդվածի 1-ին մասը «12-րդ հոդվածով» բառերից առաջ անհրաժեշտ է լրացնել «սույն օրենքի» բառերը:

3. «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ

3.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի«սնուցման» բառը «սնուցելու» բառով փոխարինելու հարցը՝ գործող օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասին համահունչ դարձնելու նպատակով:

4. «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)վերաբերյալ

4.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, որից ենթադրվում է, որ «Արգելվում է՝» բառը փոխարինվել է «Մանկական եւ վաղ տարիքի երեխաների կաթնախառնուրդների եւ հարակից ապրանքների գովազդներում արգելվում է`» բառերով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող փոփոխությունը եւ Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի ենթակետերըհամապատասխանեցնել միմյանց:

5. Նախագիծը, ինչպես նաեւ Նախգծերի փաթեթում ներառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից որոշակի խնդիրներ ունեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի եւ3-րդ մասի պահանջների հետ, որոնք կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                 Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ







Կատարող՝ Ս.Համբարձումյան հեռ.513-650