«24» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                ԻՎ-ե-156

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ -181-20.12.2012-ՍՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւնորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին, օրենսդրական տեխնիկայի կանոններին, ինչպես նաեւ2012 թվականի հոկտեմբերի 2-ի N ՍԴՈ-1050 որոշմանը:

2. Մեր կարծիքով Նախագիծը կնպաստի քաղաքացիների կենսաթոշակային իրավունքների պաշտպանությանը` նվազագույնի հասցնելով կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումների կողմից չարաշահումների հնարավորությունն ու կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաեւ շատ կարեւոր եւ սպասված լուծումներ էառաջադրում անցումային շրջանի համար՝ կապված չվճարված կենսաթոշակի գումարը երեք տարվա փոխարեն մեկ տարվա ժամանակահատվածի համար վճարելու՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-100-Ն օրենքն ուժի մեջ մտնելու հետ:

Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Հ.Սարդարյան հեռ. 513- 360