«1 8 » հունվար 2013 թ. ԻՎ-ե-168
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-190-28.12.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքումփոփոխություններ կատարելու մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի ընդլայնվել է մտավոր սեփականության օբյեկտների շրջանակը, որոնց ապօրինի օգտագործման համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Ընդ որում, առաջարկվող փոփոխությամբ պատասխանատվություն է նախատեսվել ոչ միան նույնական այլ նաեւ շփոթելու աստիճան նման նշաններ, անուններ, անվանումներ օգտագործելու համար, ինչն ըստ Նախագծին կից ներկայացված հիմնավորման, բխում է «Ապրանքային նշանների մասին», «Ֆիրմային անվանումների մասին» եւ «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներից: Մինչդեռ «Ֆիրմային անվանումների մասին» 2008 թվականի հունիսի 10-ին ընդունված ՀՕ-114-Ն օրենքը ուժը կորցրած է ճանաչվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի մարտի 19-ի, ՀՕ-130 օրենքի 7-րդ հոդվածով:
Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի հիմնավորման 4-րդ կետից հանել «Ֆիրմային անվանումների մասին» բառերը:
Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ այլ առաջարկություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝ Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող՝Գ.Հովսեփյան հեռ. 513-650