«17» հունվար 2013 թ.                                                                                                     ԻՎ-ե-167

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-193-14.01.2013-ՊԻ-010/0 ) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ մասով «Քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, ինչպես նաեւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկություններ են:», ինչն ըստ Նախագծին կից հիմնավորման հիմք կհանդիսանա ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների եւ օրինական շահերի առավել արդյունավետ իրացման համար:

Այդ դեպքում ինչպես պետք է դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունները պաշտպանեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները կամմիջոցներ ձեռնարկեննրանց խախտված իրավունքները վերականգնելու համար, եթե դրանք հանդիսանում են անձնական կյանքի գաղտնիք: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետությանքաղաքացի եւ որպես Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի ունի Հայաստանի Հանրապետությանքաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը:

Այդ կապակցությամբ առաջարկում ենք`

ա) քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, ինչպես նաեւ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություններնանձնական կյանքի գաղտնիք համարվեն միայն այլ երկրների՝ ազգությամբ ոչ հայ քաղաքացիների համար, կամ

բ) առաջարկվող լրացման «տեղեկություններ են» բառերից հետո լրացնել «՝ մինչեւ ՀՀ քաղաքացիություն շնորհելը» բառերով:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝                                          Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ.Հովսեփյան հեռ. 513-650