« 31 » հունվար 201 3 թ.                                                                                                      ԻՎ-ե-16 9

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝Պ-196-22.01.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխությունը եւ լրացումը համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 1-ին հոդվածի «ՀայաստանիՀանրապետության2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի 114-րդ (այսուհետ` Օրենսգիրք) հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում» բառերը անհրաժեշտ է փոխարինել«ՀայաստանիՀանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 114-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում» բառերով:

3. Նախագծի 1-ին հոդվածի «վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը» բառերը անհրաժեշտ է փոխարինել «, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը» բառերով, նկատի ունենալով, որ վարչական դատարանը գործը ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում ինչպես վարչական ակտի, այնպես էլ վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին:

4. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության վարչական դտավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 141-րդ հոդվածի 1-ին մասի «միայն նյութական իրավունքի խախտման հիմքով» բառերը փոխարինել «նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով» բառերով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք «իրավունքի» բառից հետո լրացնել «նորմերի» բառը, այդ կերպ համահունչ դարձնելով Օրեսգրքի դրույթներին:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ ՝                                          Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ.Հովսեփյան հեռ. 513-650