«28» փետրվարի 2013 թ.                                                                                         ԻՎ-ե-18 7

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-202-04.02.2013-ԳԿ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1. Չնայած, այն հանգամանքին, որ Նախագծին կից ներկայացված է տեղեկանք «Գիտական եւ գիտատեխնիկական փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքների oրենքի ընդունման առնչությամբ այլ oրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին , այնուամենայնիվ անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ( մասնավորապես` 11-րդ եւ 20-րդ հոդվածներում ) :

Բացի այդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի պահանջների համաձայն. «Եթե օրենքի նախագծով նախատեսվածնորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա ՀՀ կառավարությունը առաջադրված օրենքի նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, նշվում են՝

1) օրենքի նախագծի այն մասերը, որոնք գործելու են ՀՀ կառավարության որոշման կամ իրավականայլ ակտի ուժի մեջ մտնելու պահից.

2) ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմաննախատեսվող ժամկետը», ինչը բացակայում է:

2.2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմին» բառերը առաջարկում ենք փոխարինել «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին» բառերով համապատասխանեցնելով` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջին, համաձյան որի` «Հայաuտանի Հանրապետության oրենքներում, Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներում Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ ուղղակիորեն չնախատեuված պետական կառավարման մարմնի ղեկավարի անվան փոխարեն նշվում են «Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը» բառերը»:

2.3. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթը փորձաքննության ձեւեր է համարումպետական,հասարակական եւ մասնագիտական փորձաքննությունները:

Ելնելով դրույթի տրամաբանությունից ստացվում է, որ պետական եւ հասարակական փորձաքննությունները մասնագիտական փորձաքննություն չեն կարող համարվել եւ բացի այդ ֆիզիկական անձը չի կարող նախաձեռնել եւ պատվիրել պետական փորձաքննություն: Ուստի, առաջարկում ենք քննարկել «մասնագիտական փորձաքննություն» ձեւի վերանայելու հարցը (սահմանելով, օրինակ «հատուկ փորձաքննության» ձեւ):

2.4. Նախագծի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն. «Փորձաքննության պատվիրատուն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ», նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Փորձաքննության կազմակերպիչն ունի նաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ», ինչպես նաեւ 13-րդ մասի համաձայն. «Փորձագետն ունինաեւ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ»:

Այս դրույթները առաջարկում ենք քննարկել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի, ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համատեքստում, համաձայն որի. «Բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`... ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաեւ պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի եւ այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը»:Ուստի առաջարկում ենք «այլ » բառը վերոնշյալ դրույթներից հանել եւ սպառիչ թվարկել պարտականությունները` հաշվի առնելով նաեւ 2010 թվականի հուլիսի 7-ի ՍԴՈ- 902 որոշումը, որը վերաբերում էր նմանատիպ խնդրին:

2.5. Չնայած Նախագծի 9-րդ հոդվածի 1-ին մասում, 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերում առաջարկվում է այլ ակտերի ընդունում, այդ թվում ՀՀ կառավարության կողմից, այնուամենայնիվ Նախագծին կից հիմնավորման մասին տեղեկանքում նշված չէ ՀՀ կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը: Այդ կերպ խախտվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջը, համաձայն որի. «Եթե oրենքի նախագծով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենuդրական նախաձեռնության իրավունքով Հայաuտանի Հանրապետության կառավարության ներկայացրած oրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիu դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մաuին տեղեկանքում … նշվում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը», ինչպես նաեւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը` « … Եթե oրենքով նախատեuված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ oրենքով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա oրենքի անցումային դրույթներով uահմանվում են` 1) oրենքի այն մաuերը, որոնք գործելու են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից. 2) Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեuվող ժամկետը»:

2.6. Նախագծի տեքստի առաջին էջի վերեւի աջ անկյունում փոքրատառերով գրված «Նախագիծ» բառն անհրաժեշտ է փոխարինել «ՆԱԽԱԳԻԾ» բառով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը»:

2.7. Նախագծի 17-րդ հոդվածի «Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:» նախադասությունը առաջարկում ենք փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:» նախադասությամբ` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին:

ԻՐԱՎԱԿԱՆՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                                                              Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ`
Ք.Գեովշանյան հեռ. 513-636
Ք. Մանուկյան հեռ 513-425
Ք.Պետրոսյան հեռ 513-489
Ա. Մանուկյան հեռ. 513-425