«05» մա րտ ի 2013 թ.                                                                                                         ԻՎ-ե-18 9

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Կ-217-26.02.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքումլրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությ ու նում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան , իսկ ներկայացված լրացումը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման.

ա) 3-րդ նախադասության «ընդհանուր կապիտալի չափը» բառերը անհրաժեշտ է փոխարինել «ընդհանուր կապիտալի նվազագույն չափը» բառերով: Նույնը վերաբերում է նաեւ 4-րդ նախադասությանը,

բ) 4-րդ նախադասության «ընդհանուր կապիտալի չափից ոչ պակաս» բառերը անհրաժեշտ է փոխարինել «ընդհանուր կապիտալի նվազագույն չափից ոչ պակաս» բառերով, քանի որ ինչպես «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ին հաստատված` «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձեւավորման եւ հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ սահմանված է ընդհանուր կապիտալի եւ կանոնադրական կապիտալի նվազագույն չափի նորմատիվ:

3. Նկատի ունենալով, որ Նախագիծը սահմանում է պետական ապահովագրական ընկերություն ստեղծելու պետության իրավունքը, քանի որ մասնավոր ապահովագրական ընկերությունները խուսափում են արտահանման հետ կապված վարկային եւ ֆինանսական ռիսկերի ապահովագրությունից, առաջարկում ենք մշակել նաեւ «Արտահանման պետական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որովկսահմանվեն ոչ միայն անհրաժեշտ նորմատիվներն ու չափանիշները, այլեւ արտահանման հետ կապված ռիսկերի ապահովագրության կարգը, տվյալ գործընթացի նկատմամբ վերահսկողության առանձնահատկությունները, չփոխհատուցվող գումարների չափերը եւ այլ դրույթներ, որոնցով պետական ապահովագրությունը կտարբերվի մասնավոր ապահովագրությունից:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                       Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Գ.Հովսեփյան հեռ. 513-650