«21» մարտի 2013 թ.                                                                                                     ԻՎ-ե-199

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒՆ

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակի (փաստաթղթային կոդ` Կ-144-09.11.2012,26.02.2013-ՏՏ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակված տարբերակը(այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագիծը չի համապատասխանում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ կետերի պահանջներին, նկատի ունենալով, որ Նախագծին կից չեն ներկայացվել իրավական ակտի ընդունման հիմնավորումը, օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության, ինչպես նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին տեղեկանքը, ազդեցության գնահատողներից ստացված եզրակացությունները եւ գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

2.Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումը համահունչ ենՀայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ՀայաստանիՀանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին :

3 . Նախագծի 1-ին հոդվածը «5-րդ հոդվածի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «2-րդ մասի» բառերը, քանի որ «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը բաղկացած է երկու մասերից:

4. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին կետով առաջարկվողՕրենքի 6-րդ հոդվածի 1.4-րդ մասերի նոր խմբագրությամբ տեքստի 2-րդ մասի փոքրատառով գրված «հանրապետության» բառը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով կամ «Հանրապետությունում» բառով (տես՝ ՀՀ Սահմանադրության 50-րդ, 56-րդ, 64-րդ հոդվածները եւ այլն):

Առաջարկությունն ընդունվելու դեպքում անհրաժեշտություն կառաջանա Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի փոքրատառով գրված «հանրապետության» բառը նույնպես փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով կամ «Հանրապետության» բառով:

5. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող Օրենքի 6-րդ հոդվածի նոր 7-րդ մասի«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին տվյալ տարվա օրենքով» բառերը փոխարինել «տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով» բառերով:

6. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի «մշտական բնակչության թիվը» բառերը փոխարինվում են «հաշվառված բնակչության թիվը» բառերով: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի եւ Օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի «բնակչության թիվը» բառերը «հաշվառված բնակչության թիվը» բառերով, ինչպես նաեւ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի «բնակչության թիվն» բառերը «հաշվառված բնակչության թիվն» բառերով փոխարինելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլառաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                     Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան 513-650