«1 8 » մարտի 2013 թ. ԻՎ-ե-1 96
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանության զորքերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություններկատարելու մասին»(փաստաթղթային կոդ` Կ-223-11.03.2013-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ոստիկանության զորքերի մասին»Հայաuտանի Հանրապետության օրենքումփոփոխություններկատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ ներկայացված փոփոխություններըհամահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով առաջարկվել է «Ոստիկանության զորքերի մասին»Հայաuտանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք)» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման մասնակցելու փոխարեն, որպեսոստիկանության զորքերի խնդիր, ոստիկանության զորքերը պետք է ապահովեն հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը: Մինչդեռ հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովումը ըստ «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի ոստիկանության խնդիրներից է: Բացի այդ, նույն օրենքի 6-րդ հոդվածի համաձայն հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներում ոստիկանության զորքերը ներգրավում են օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Նույն խնդիրը վերաբերվում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետին:
Այդ կապակցությամբ առաջարկում ենքքննարկել «Ոստիկանության զորքերի մասին»Հայաuտանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունները «Ոստիկանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի համատեքստում կատարելու հարցը:
3.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսակետից անհրաժեշտ է.
3.1. Նախագծի1-ին հոդվածի «Ոստիկանության զորքերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի (17 նոյեմբերի 1997 թվականի, ՀՕ-163,)բառերը փոխարինել «Ոստիկանության զորքերի մասին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-163 օրենքի (այսուհետ` Օրենք)» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին, համաձայն որի. «Օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս հետեւյալ հաջորդականությամբ ներառվում են օրենքի վերնագիրը, «Հայաստանի Հանրապետության» բառերը, օրենքի ընդունման տարին,ամիսը
(
տառերով
)
,
ամսաթիվը
(
այսուհետ՝ ընդունման օր
)
թիվը եւ «օրենք» բառը»,
3.2.
Նախագծի ամբողջ տեքստում «հետեւյալ խմբագրությամբ» բառերը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին, համաձայն որի` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին` բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մաuեր, կետեր, պարբերություններ կամ նախադաuություններ «նոր խմբագրությամբ շարադրելու»
միջոցով:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝
՝
Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կ ատարող՝ Գ.Հովսեփյան հեռ.513-650