« 29 » մարտի 2013 թ.                                                                                                    ԻՎ-ե- 200

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-225-21.03.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. ՀՀ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված է` «....եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով»: Առաջարկում ենք այս հասկացությունը համապատասխանեցնել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 4.2-րդ մասի դրույթներին, համաձայն որի` «Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Կառավարության որոշման ընդունմամբ, ապա ... նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում .... նշվում է Կառավարության որոշման ... ընդունման նախատեսվող ժամկետը»:

2.2. Նախագծի 6-րդ հոդվածում «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                      Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարողներ` Ա.Սարգսյան հեռ. 513-659

Ս. Մուրադյան