« 10 » ապրիլի 2013 թ.                                                                                                   ԻՎ-ե-205

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»»(փաստաթղթային կոդ՝ Կ-228-26.03.2013-ՊԻ -010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Կ-2281 -26.03.2013-ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարութունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 4-րդ հոդվածով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 77-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 4-րդ մասի համաձայն՝«Պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելիս դատարանը կարող է ընտրել տուգանքը՝ եթե սույն օրենսգրքի Հատուկ մասով տվյալ հանցանքի կատարման համար նախատեսված է տուգանք պատիժ կամ հանրային աշխատանքները: Ընդ որում ՝ ազատազրկման մեկը օրը փոխարինվում է՝ ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի չափով տուգանքով կամ 3 ժամ հանրային աշխատանքներով:...»:

Նկատի ունենալով,որ Օրենսգրքի Հատուկ մասում հանրային աշխատանքները որպես պատժատեսակնախատեսված չեն, ուստի առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված Օրենսգիրի 77-րդ հոդվածի 4-րդ մասընոր խմբագրությամբ շարադրելու հարցը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                        Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող՝Գ.Հովսեփյան հեռ.513-650