«0 8 » ապրիլի 2013 թ.                                                                                                  ԻՎ-ե-204

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-230.29.03.2013-ԱՄ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Դավիթ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումներնու փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Նախագծի 3-րդ հոդվածի 4-րդ կետով առաջարկվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասի «պտղաբերության կարգավորման միջոցների» բառերը փոխարինել «պտղաբերության կարգավորման միջոցների եւ (կամ) մեթոդների» բառերով: Այս կապակցությամբ առաջարկում ենք քննարկել Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի «պտղաբերության կարգավորման առկա մեթոդների» բառերը «պտղաբերության կարգավորման առկամիջոցների եւ մեթոդների» բառերով փոխարինելու հարցը:

Նախագծում առկա տեխնիկական թերությունները կներկայացվեն աշխատանքային քննարկումների ընթացքում:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                                                             Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ՝Ս. Համբարձումյան հեռ.513-650

Ռ. Կազումյան