«16» մայիսի 2013 թ. ԻՎ-ե-216
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարությանկառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-248-15.05.2013-ՊԻ-010/0) եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում եւ փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-2481 -15.05.2013-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարությանկառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ նաեւ՝ Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ ներկայացված առաջարկությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ինչպես նաեւ օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2 . «Հայաստանի Հանրապետության կառավարությանկառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
2.1.Առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ՝ Օրենք)» բառերը, նկատի ունենալով, որ Նախագծում այն այլեւս չի օգտագործվում:
Նույն խնդիրն առկա է նաեւ Նախագծերի փաթեթում ներառված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածում:
2.2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ առաջարկվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) «1-ին մասի 18-րդ կետը լրացնել 19-րդ ենթակետով:»: Այդ կապակցությամբ առաջարկում ենք «19-րդ ենթկատով» բառերը փոխարինել «19-րդ կետով» բառերով:
3. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումլրացում եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ( այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ.
3.1. Նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվել է ընդամենը մեկ փոփոխություն, ուստի անհրաժեշտ է Նախագծի վերնագրից հանել «լրացում եւ» բառերը:
3.2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 7-րդ մասի «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ), նրա առաջին տեղակալի եւ տեղակալների» բառերով:
Այդ կապակցությամբ առաջարկում ենք «ՀՀ» հապավումները փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ այն համահունչ դարձնելով Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասին:
Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ` Ս. Համբարձումյան հեռ. 513-650
Ա. Քոչարյան հեռ. 513-248