«24» մայիսի 2013 թ. ԻՎ-ե-217
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»»(փաստաթղթային կոդ՝ Պ-262-22.05.2013-ՊԻ -010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Գալուստ Սահակյանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Թեւան Պողոսյանի եւ Դավիթ Հարութունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀայաստանիՀանրապետությանօրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծիվերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվողլրացումը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:
2.Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի «դ.1)» կետի 1-ին նախադասության «կայքէջերում թույլատրվում է իրականացնել միայն նպատակն արդարացնող ծավալով» բառերը «կայքէջերում՝ միայն նպատակն արդարացնող ծավալով» բառերով փոխարինելու հարցը:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝ Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարողներ՝ Ս.Համբարձումյան հեռ.513-650
Գ.Հովսեփյան հեռ.513-650