«03» հունիսի 2013 թ. ԻՎ-ե-220
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» (փաստաթղթային կոդ` Պ-265-29.05.2013-ՊԱ-010/0) եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-2651 -29.05.2013-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Մանվել Գրիգորյանի, Սեդրակ Սարոյանի եւ Սամվել Ֆարմանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» եւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.
1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալ նկատառումները.
2.1. Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.1.1. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը «մասնակցած» բառից հետո առաջարկում ենք լրացնել «անձինք» բառով, նկատի ունենալով, որ «ինչպես նաեւ» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ (տես՝ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասը):
2.1.2. Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում եւ4-րդ հոդվածի 5-րդ մասում հայերենի այբուբենի փոքրատառերով ամրագրված կետերն անհրաժեշտ է փոխարինել արաբական թվանշաններով այնհամապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
2.1.3. Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասն առաջարկում ենք լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը միջգերատեսչական հանձնաժողով են ներկայացվում սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում:»: Լրացման արդյունքում կվերացվի Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերի հակասությունը եւ կկարգավորվի դրական եզրակացություն տալու համար կառավարության կողմից սահմանված փաստաթղթերըմիջգերատեսչական հանձնաժողով ներկայացնելու հարցը, քանի որ մի դեպքում ամրագրված է, որ լիազորված մարմնի կողմից երկրապահի կարգավիճակ տրվում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա, իսկ մյուս դեպքում՝ այդպիսի կարգավիճակ ստանալու նպատակովֆիզիկական անձը լիազորված մարմին է ներկայացնում դիմում եւ դրան կից կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը:
2.1.4.Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը»բառերն առաջարկում ենք փոխարինել «միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը» բառերով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերը՝դրական եզրակացություն տալու համար նախապես ներկայացվում են միջգերատեսչական հանձնաժողով:
2.1.5. Սույն եզրակացության 2.1.3-րդ եւ 2.1.4-րդ կետերի առաջարկություններն ընդունելու դեպքում անհրաժեշտ է խմբագրել Նախագծի 4-րդ հոդվածի 5-րդ մասը:
2.2. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
2.2.1. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները»բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ երկրապահ կամավորականները» բառերը: Այդ կապակցությամբ առաջարկում ենք «, ինչպես նաեւ երկրապահ կամավորականները» բառերը փոխարինել «, այդ թվում՝ երկրապահ կամավորականները» բառերով՝ անհարկի կրկնությունից խուսափելու նպատակով:
2.2.2. Նախագծի 1-ին հոդվածի «առաջին մասի» բառերն անհրաժեշտ է փոխարինել «1-ին մասի» բառերով, այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին:
2.2.3. Նախագծերի փաթեթին կից ներկայացված փոփոխվող հոդված 3-ի բովանդակությունը չի համապատասխանում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի 3-րդ հոդվածի տեքստին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ
Կատարող՝ Ք.Գեովշանյան հեռ.513-636