«27» հունիսի 2013 թ. ԻՎ-ե-234
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի
(փաստաթղթային կոդ` Կ-273-05.06.2013-ՊԱ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քաղաքացիական հատուկ ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
Ստորեւ ներկայացվում են Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին , Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին :
2.Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին համապատասխանող» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնին համապատասխան շնորհվող» բառերով: Այս կապակցությամբ առաջարկում ենք հիշատակված հոդվածի համապատասխան կետում «քաղաքացիական հատուկ ծառայության դասային աստիճան» հասկացություն կազմող բառերը լրացնել «շնորհվող» բառով, տեղադրելով այն «դասային» բառից առաջ, քանի որ շնորհվում է դասային աստիճանը, այլ ոչ թե որակավորման չափանիշը:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողությունները, այդ թվում խմբագրական բնույթի, կներկայացվեն աշխատանքային քննարկման ընթացքում:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ