«11» հունիսի 2013 թ. ԻՎ-ե-227
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի ( փաստաթղթային կոդ՝ Պ-274-05.06.2013-ՏՀ-011/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Աղվան Վարդանյանի, Արծվիկ Մինասյանի եւ Արմեն Ռուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառներն ուսումնասիրող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ ) քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
2. Հարկ է նշել, որ Նախագծի 3-րդ կետի 3.4. ենթակետի համաձայն հանձնաժողովը «....իր գրավոր եզրակացությունը ներկայացնում է համապատասխան իրավասու մարմիններին», մինչդեռ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ժամանակավոր հանձնաժողովներն ստեղծվում են առանձին օրենքների նախագծերի նախնական քննարկման կամ որոշակի հարցերի, իրադարձությունների եւ փաստերի մասին Ազգային ժողովին եզրակացություններ, տեղեկանքներ ներկայացնելու համար : Առաջարկում ենք Նախագծի վերոնշյալ կետը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի հիշատակված հոդվածների պահանջներին:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ