«1 8 » հունիսի 2013 թ.                                                                       ԻՎ-ե- 232

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Սեյսմիկ պաշտպանության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ Կ-272-06.06.2013-ՊԱ-010/0), « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումկատարելու մասին » (փաստաթղթային կոդ Կ-2721 -06.06.2013-ՊԱ-010/0) և « Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ Կ-2722 -06.06.2013-ՊԱ-010/0)Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

« Սեյսմիկ պաշտպանության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » , « Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին » և « Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում:

Ստորև ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է ,Ազգային ժողովի կանոնակարգե Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացնում ենք նաև որոշ դիտողություններ և առաջարկություններ:

2. « Սեյսմիկ պաշտպանության մասին » ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1 « Իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի համաձայն, եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները: Ուստի առաջարկում ենք Նախագծի հիմնական հասկացությունները սահմանող 2-րդ հոդվածում ամրագրել նաև Նախագծի համապատասխան հոդվածներում կիրառվող հետևյալ հասկացությունները. « վտանգավոր սեյսմիկ պրոցեսներ և երևույթներ », « նյութական, ֆինանսական միջոցների ռեզերվներ » ( հոդված 5 ), « սեյսմիկ ռիսկի գնահատում » ( հոդված 9 ) և « վտանգների քարտեզագրում և անձնագրավորում » ( հոդված 24 ):

2.2 Առաջարկում ենք հանել Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության « և մարդկանց ապրած զգացողությունների տվյալներով » արտահայտությունը, քանի որ այն չափազանց անորոշ է, սուբյեկտիվ և գնահատողական, իսկ նույն հոդվածի 5-րդ պարբերության « սպառնալիք » բառից հետո ավելացնել այնպիսի ձևակերպում, որի շնորհիվպարզ կդառնա, թե ինչաղբյուրի և տվյալների վրա է հիմնվում երկրաշարժի « հնարավոր » լինելու կանխատեսումը: Առաջարկում ենք նաև խմբագրել սույն հոդվածի նախավերջին պարբերությունը, քանի որ մարդկային կորուստներ կարելի է համարել միայն մարդու ֆիզիկական գոյության դադարումը, իսկ հաշմվածությունը ոչ թե մարդկային կորուստ է, այլ մարդու առողջության կորուստ:

2.3 Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի վերնագիրը շարադրել « Օրենքի գործունեության ոլորտը և նպատակը », ներկայացված ձևակերպման փոխարեն, այն հոդվածի բովանդակության տրամաբանությանը համապատասխանեցնելու նպատակով:

2.4 Առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի « միջազգային » բառից հետո ավելացնել « և/կամ » բառերը, իսկ « հետևանքների » բառից առաջ` « երկրաշարժի » բառը:

2.5 Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում « մոնիտորինգի » բառն անհրաժեշտ է փոխարինել « սեյսմամոնիտորինգի » բառով:

2.6 Առաջարկում ենք Նախագծի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդկետում « քաղաքացիները » բառից հետո ավելացնել « Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող » բառերը:

2.7 Նախագծի 12-րդ հոդվածի 1-ին մաս 3-րդ կետում « դրանից » բառից հետո անհրաժեշտ է ավելացնել « դուրս » բառը:

2.8 Նախագծի 13-րդ հոդվածի վերնագրում « հանրապետական » բառից հետո անհրաժեշտ է ավելացնել « գործադիր » բառը:

2.9 Առաջարկում ենք հստակեցնել Նախագծի 17-րդ հոդվածի 1-իմ մասի շարադրանքը` որոշակիացնելով թե ինչ է նշանակում « փրկարարական աշխատանքների նպատակահարմար իրականացումը », ում համար այն պետք է նպատակահարմար լինի կամ ով է որոշելու նպատակահարմարության աստիճանն ու չափանիշները:

2.10 Առաջարկում ենք Նախագծի 19-րդ հոդվածի վերնագրում և նոաւյն հոդվածի 1-ին մասում « տարրերը » բառի փոխարեն օգտագործել « մակարդակները » կամ « տեսակները » բառերը, քանի որ հոդվածի ընդհանուր բավանդակությունիցակնհայտ է, որ խոսքը վերաբերում է սեյսմիկ վտանգի գնահատման տեսակներին:

2.11 Առաջարկում ենք Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի « հետազննություն » բառը փոխարինել « ուսումնասիրություն » բառով:

2.12 Առաջարկում ենք Նախագծի 28-րդ հոդվածի երկրորդ նախադասությունը տեղափոխել 29-րդ հոդված` որպես 1-ին մաս, քանի որ դրանց միջև տրամաբանական և իրավական կապն ավելի ակնհայտ է, իսկ հոդվածի մյուս մասերի համարակալումը համապատասխանաբար փոփոխել:

2.13 Նախագծի 5-րդ գլխի 2-րդ հոդվածի հերթական համարը անհրաժեշտ է համապատասխանեցնել Նախագծի բոլոր հոդվածների ընդհանուր համարակալմանը, այն ամրագրելով որպես « Հոդված 37. », իսկ նրանում տեղ գտած « օրվանից » բառը փոխարինել « օրը » բառով` համաձայն « Իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի:

3 Նախագծի փաթեթում ընդգրկված այլ օրենքների նախագծերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկներ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ                       Ս.ԹԵՎԱՆՅԱՆ