«25» հունիսի 2013 թ. ԻՎ-ե- 233
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-287-17.06.2013-ՍՀ-010/0) վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:
1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:
2. Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.
2.1.Առաջարկում ենք.
ա. Նախագծի վերնագրից հանել «ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ» բառերը, իսկ վերնագրի վերեւի մասում լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը:
բ. Նախագծի վերնագրի «ԱՎԱՆԴՆԵՐԻ» բառից առաջ լրացնել «ԴՐԱՄԱԿԱՆ» բառը:
2.2. Առաջարկում ենք քննարկելՆախագծի վերնագրի, 1-ին եւ 2-րդ հոդվածների «Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին», «Արցախյան պատերազմի ազատամարտիկներին» եւ «Արցախյան պատերազմի ազատամարտիկների» բառերը համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներին` ազատամարտիկներին» եւ « Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների» բառերով փոխարինելու հարցը, այն համապատասխանեցնելով «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին:
2.3. Առաջարկում ենք Նախագծի 3-րդ հոդվածի «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:» բառերը փոխարինել «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:» բառերով:
Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ
ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ Ա.ՍԱՐԳՍՅԱՆ