«17» հուլիսի 2013 թ. ԻՎ-ե-243
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-289-18.06.2013-ԳԲ-010/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2891 -18.06.2013-ԳԲ-010/0),«Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2892 -18.06.2013-ԳԲ-010/0) եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Կ-2893 -18.06.2013-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններկատարելումասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանականվերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքներինախագծերիփաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:
Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:
ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին,«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխանության տեսանկյունից հարկ է նշել հետեւյալը.
1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետությանօրենքումփոփոխություններկատարելումասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի(այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.
1.1. Նախ նշենք հետեւյալը.
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներն առաջարկում ենք ներկայացնել նոր օրենքի Նախագիծ, ոչ թե գործող օրենքի փոփոխությունների նախագիծ եւ ուժը կորցրած ճանաչել 2006 թվականի նոյ ե մբերի 27-ի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-211-Ն) ( այսուհետ՝ Օրենք ): Հակառակ դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից ելնելով, անհրաժեշտ էր Նախագծին կից ներկայացնել տեղեկանք փոփոխվող հոդվածների վերաբերյալ: Նախագծի 1-ինհոդվածով առաջարկվում է փոփոխություններ կատարել Օրենքի բոլոր հոդվածներում, այսինքն ըստ էության փոփոխվում է Օրենքն ամբողջությամբ: Ուստի, առաջարկում ենք մեր եզրակացության դիտողություններն ու առաջարկությունները համարել որպես ներկայացված Նախագծի 1-ին հոդվածի համապատասխան հոդվածների առաջարկներ: Բացի այդ, Նախագծի 1-ին հոդվածի 39-րդ հոդվածը, որը վերաբերում է ուժի մեջ մտնելու ժամկետին, ըստ էության, Նախագծի 2-րդ հոդվածն է:
1.2. Չնայած այն հանգամանքին, որ Նախագծերի փաթեթին կից ներկայացված է տեղականք այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին, այնուամենայնիվ, կարծում ենք անհրաժեշտություն կառաջանա նաեւ համապատասխան փոփոխություններ կատարել նաեւ «Կենդանական աշխարհի մասին» եւ «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաեւ առաջարկում ենք քննարկել ՀՀ Ջրային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը:
1.3. Որպես ընդհանուր դիտողություն նշենք, որ Նախագծին բնորոշ են բազմաթիվ լեզվաոճական, խմբագրական, ինչպեսնաեւ իրավական բնույթի թերություններ: Այսպես օրինակ, Նախագծի 17-րդ, 19-րդ, 25-րդ, 27-րդ հոդվածները, որոնք համապատասխանաբար վերնագրված են «Արգելոցի նպատակները », «Ազգային պարկի նպատակը » եւ այլն, վկայում են այն մասին, որ թե իրավական եւ թե լեզվաոճական առումով այս օբյեկտներն ինքնին չեն կարող նպատակներ ունենալ: Նպատակներ կարող են ունենալ դրանք պահպանող կամ օգտագործող սուբյեկտները (այսինքն՝ մարդիկ):
Բացի այդ, Նախագծի5-րդ, 22-րդ, 35-րդ հոդվածները, որոնք վերնագրված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծումը , «Բնության հուշարձանի ստեղծման չափանիշները» եւ այլն: Կարծում ենք, որ «ստեղծում » բառը ճիշտ իմաստով չի գործածված, քանի որ «ստեղծումը » ենթադրում է մարդկային ջանքերի եւ գործողությունների արդյունքում ստեղծվող նոր օբյեկտներ: Մինչդեռ, բնության հատուկ պահպանվող տարածքները արդեն գոյություն ունեն եւ դրանք կարիք ունեն ընդամենը պահպանվելու: Տվյալ դեպքում անհրաժեշտություն կա որոշել կամ սահմանել դրանց կարգավիճակները եւ ռեժիմները:
1.4.Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նոր Նախագծով փորձ է արվել Օրենքը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, սակայն Նախագծի 2-րդ հոդվածից անհասկանալի պատճառով հանվել է միջազգային պայմանագրերին վերաբերող դրույթը: Առաջարկում ենք նշված հոդվածը լրացնել միջազգային պայմանագրերին վերաբերող դրույթով:
1.5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի`
ա) 6-րդ կետում «բնության հատուկ պահպանվող տարածք» հասկացությունում նշվում է, որ դրանք այն տարածքներն են, որոնք «...բնապահպանական, գիտական, կրթական, առողջարարական, պատմամշակութային, ռեկրեացիոն, զբոսաշրջության, գեղագիտական արժեք են ներկայացնում եւ որոնց համար սահմանված է պահպանության հատուկ ռեժիմ »: Սակայն Նախագծի տեքստում առողջարարական արժեք ներկայացնող տարածքների, առավել եւս դրանց պահպանման հատուկ ռեժիմի վերաբերյալ որեւէ հիշատակում չկա եւ որոշակիություն չկա: Հատուկ պահպանվող տարածքների համակարգում չի հիշատակվում նաեւ դենդրոպարկերի մասին (ՀՀ հողային օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն դրանք համարվում են բնապահպանական հողեր), թեեւ դրանց ներկայացվող գործող կանոնադրային պահանջները համադրելի են բնության հատուկ պահպանվող տարածքներին ներկայացվող պահանջներին: Հետեւաբար, առաջարկում ենք քննարկել նաեւ վերոնշյալ հարցերը:
բ) 19-րդ կետում տրված է «կենսաբանական բազմազանություն» հասկացությունը, որը տարբերվում է եւ ՀՀ անտառային օրենսգրքում եւ «Կենսաբանական բազմազանության մասին» Կոնվենցիայում տրված սահմանումներից: Առաջարկում ենք միասնականության նպատակով համապատասխանեցնել հասկացությունները:
1.6. Նախագծի 4-րդ հոդվածում թվարկված են բնության հատուկ պահպանվող տարածքների 5 կատեգորիաները: Ու թեեւ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կիրառվել է Բնության պահպանության միջազգային միության դասակարգման համակարգը, այնուամենայնիվ չի պահպանվել այդ համակարգի (IUCN) 6 հստակ դասերը՝ պահպանության եւ օգտագործման տարբեր հաշվեկշիռների հարաբերությամբ, որը կարծում ենք թույլ կտար ճկունություն դրսեւորել սահմանված նպատակներին հասնելու համար:
1.7. Նախագծի 5-րդ հոդվածի՝
ա) 1-ին մասում թվարկված են Հայաստանի Հանրապետությունում բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները, սակայն հոդվածում խոսք չկա ընթացակարգային պահանջների եւ պայմանների մասին, մասնավորապես ինչպե՞ս են գործնականում սահմանվում գոտիները, ի՞նչ հիմքերով եւ ի՞նչ համապատասխան չափանիշներով:
բ) 2-րդ մասի համաձայն բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաները ստեղծվում եւ փոփոխվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
Տվյալ դեպքում վտանգ կա, որ ավելի բարձր բնության հատուկ պահպանվող տարածքներիկատեգորիաները կարող են իջեցվել: Այս մտահոգությամբ, կարծում ենք, որ, անհրաժեշտ է Նախագծում հստակ ձեւակերպել բնության հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակներն իջեցնելու արգելքները եւ սահմանել, որ դրանց փոփոխությունը կարող է իրականացվել միայն կատեգորիայի բարձրացման դեպքում:
1.8. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն բնության հատուկ պահպանվող տարածքի կառավարման պլանը հաստատվում է ՀՀ կառավարության կամ համայնքի ավագանու որոշման ուժի մեջ մտնելուց հետո «երկու տարվա ընթացքում»: Պարզ չէ, թե ինչով է պայմանավորված նման երկար ժամանակահատվածի ընտրությունը: Մեր կարծիքով, այն կարող է խոչընդոտել օրենքի պահանջների իրականացմանը նշված ժամանակահատվածում:
1.9. Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ծախսերին վերաբերող Նախագծի 9-րդ հոդվածում անհրաժեշտ է ճշտել հղումներն այլ հոդվածներին (օրինակ, 18-րդ հոդվածի 3-րդ մասի փոխարեն պետք է նշել 4-րդ մաս), ինչպես նաեւ հստակեցնել արգելավայրերի ֆինանսավորման աղբյուրները:
Նույն դիտողությունը վերաբերում է նաեւ Նախագծի 14-րդ եւ 15-րդ հոդվածների 2-րդ մասերին:
1.10. Նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի «օրենսդրությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքով» բառով, քանի որ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով »:
1.11. Նախագծի 21-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետում «օրենսդրությամբ» բառից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
1.12. Նախագծի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենքով» եւ 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության օրենք»-ին հղումներն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով օրենքի լրիվ անվանումը:
1.13. Նախագծի 32-րդ հոդվածը վերնագրված է «Բնության հատուկ պահպանվող տարածքի պահպանման գոտին», սակայն հասկացությունների հոդվածում տրված չէ դրա բացատրությունը: Առաջարկում ենք այն նույնպես ներառել հասկացություններին վերաբերող հոդվածում (տես՝ գործող օրենքը):
1.14. Նախագծի 34-րդ հոդվածի համաձայն կառավարման խորհրդի կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1.1-րդ մասի համաձայն.
«Եթե օրենքի նախագծով նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ նախագծով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած օրենքի նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելիս դրան կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում, իսկ օրենսդրական նախաձեռնության իրավունքով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի ներկայացրած օրենքի նախագծի դեպքում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունում նշվում է`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման կամ իրավական այլ ակտի ընդունման նախատեսվող ժամկետը:»:
Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 37-րդ հոդվածին, ինչպես նաեւ Նախագծի 5-րդ հոդվածի 3-րդ մասին:
1.15. Կենսոլորտային պահպանավայրին վերաբերող Գլուխ 12-ում բացակայում են կառավարման հստակ մեխանիզմները: Նախագծի 37-րդ հոդվածի համաձայն կենսոլորտային պահպանավայրը կառավարվում է շահագրգիռ կողմերը ներկայացնող կառավարման խորհրդի կողմից, որի վերաբերյալ որոշումը կայացնում է, լիազորությունները սահմանում ու գործունեության կանոնակարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: Իսկ շահագրգիռ կողմերը պետական կառավարման, տարածքային կառավարման եւտեղական ինքնակառավարմանմարմիններն են, որոնց լիազորությունները ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն պետք է սահմանվեն օրենքով:
1.16. Նախագծի 38-րդ հոդվածի «օրենքով» բառն առաջարկում ենք փոխարինել «օրենքներով» բառով, քանի որ խոսքը կարող է գնալ առնվազն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով,ՀՀ քաղաքացիական եւ ՀՀ քրեական օրենսգրքերով նախատեսված պատասխանատվությունների մասին:
2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ( այսուհետ՝ Նախագիծ )
2.1. Նախագծի 1-ին հոդվածի «մայիսի 5-ի» բառերն առաջարկում ենք փոխարինել «մայիսի 7-ի» բառերով, հիմք ընդունելով, որ օրենքն ընդունվել է մայիսի 7-ին իսկ «հետեւյալ բովանդակությամբ 33-րդ կետով» բառերը փոխարինել «նոր 33-րդ կետով» բառերով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
Բացի այդ նույն հոդվածի «օրենքի» բառից հետո առաջարկում ենք ավելացնել «(այսուհետ` Օրենք)» բառերը:
2.2. Նախագծի 3-րդ հոդվածում «Օրենքի 45-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 45-րդ հոդվածը շարադրելնոր խմբագրությամբ» բառերով:
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «օրենսդրությամբ» բառերից առաջ անհրաժեշտ է ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը:
2.3. Նախագծի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն համայնքի ղեկավարը, որպես կամավոր լիազորություն «օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է պահպանվող լանդշաֆտ կատեգորիայի բնության հատուկ պահպանվող տարածքի մոնիտորինգը»: Ու քանի որ «մոնիտորինգ» բառը նշանակում է «մշտադիտարկում» ինչն ենթադրում է մշտական հսկողություն, այն չի կարող կամավոր լիազորությունների շրջանակում իր նպատակին ծառայել: Առաջարկում ենք, մոնիտորինգը եւ այլ համապատասխան լիազորությունները տեղափոխել պատվիրակված կամ պարտադիր լիազորությունների շարք:
2.4. Նախագծի 4-րդ հոդվածի «հրապարակմանը» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառերով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները:
3. «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ( այսուհետ՝ Նախագիծ )
3.1. Նախագծի 1-ին հոդվածում «հետեւյալ» բառն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով:
Նույն առաջարկը վերաբերում է նաեւ Նախագծի 2-րդ հոդվածին, 3-րդ հոդվածի 1-ին մասին եւ 4-րդ հոդվածին:
4. «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ( այսուհետ՝ Նախագիծ )
4.1. Նախագծի 1-ին հոդվածի «օրենքի» բառից հետո առաջարկում ենք լրացնել «(այսուհետ` Օրենք)» բառերը:
4.2. Նախագծի 4-րդ հոդվածում «հետեւյալ բովանդակությամբ 37.1-րդ հոդվածով» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր 37.1-րդ հոդվածով» բառերով՝ համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջներին:
Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններն ու դիտողությունները կներկայացվեն աշխատանքային կարգով:
ՀՀ ԱԺ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ Կ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կատարողներ՝ Լ. Աբովյան, հեռ. 513-485
Ք.Պետրոսյան, հեռ. 513-485