«03» հուլիսի 2013 թ.                                                                             ԻՎ-ե-238

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզայինհարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-290-19.06.2013-ՏՀ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի եւ Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզայինհարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2.Օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

2.1.Առաջարկում ենք Նախագծի վերնագրից հանել «ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ» բառերը, իսկ վերնագրի վերեւի մասում լրացնել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ» բառերը:

2.2.Նախագծի 1-ին հոդվածում նախատեսվում է«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզայինհարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածով սահմանված ցանկում ըստ ԱՏԳ ԱԱ-ի սահմանել նոր ծածկագիր եւ ցանկը լրացնել «Գետնախնձորի սերմացու` թարմ կամ պաղեցրած» բառերով: Նոր ծածկագիր սահմանելու հնարավորություն չկա [1] : Բացի դրանից, վերը նշված ապրանքատեսակը արդեն ներառված է Արտաքին տնտեսական գործունեության ապրանքների անվանացանկում (ԱՏԳ ԱԱ) 071490900 ծածկագրի տակ՝ «այլ պալարապտուղներ» ապրանքատեսակի մեջ, իսկ Օրենքի 1-ին հոդվածով սահմանված ցանկում լրացում կատարելու դեպքում ավելացված արժեքի հարկի չհաշվարկվող եւ չգանձվող ապրանքների ցանկում բացի գետնախնձորից կհայտնվեն այլ պալարապտուղները:

Առաջարկում ենք քննարկել Նախագծի ձեւակերպման մեջ օգտագործել 071490900 ծածկագրի տակ «այլ պալարապտուղներ» խմբում ընդգրկված միայն գետնախնձորի նկատմամբ ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկի 0-ական դրույքաչափ սահմանելու հարցը:

Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «(այսուհետ` օրենք) » բառերը` նկատի ունենալով, որ Նախագծում դրանք այլեւս չեն օգտագործվում:

2.3.Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերը փոխարինել «Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

2.4.Նախագծին կից ներկայացվող իրավական ակտի ընդունման հիմնավորման մասին տեղեկանքում նշված է, որ Նախագծի ընդունման դեպքում ներկրողները կազատվեն մաքսատուրքից, իսկ նախագիծը վերաբերվում է այն ապրանքներին, որոնցից ավելացված արժեքի հարկ մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ                                                     Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կատարող՝ Ա.Սարգսյան, հեռ 513-659



[1] Նշված ծածկագրերը , մաքսային մարմինների տեղեկացմամբ, ընդունվում եւ փոփոխվում են 5 տարին մեկ անգամ՝ միջազգային մաքսային կառույցների կողմից: